Գորիսի պետական համալսարանի նախկին աշխատակից Նիկոլայ Ա.-ն հաղորդում է ներկայացրել այն մասին, որ համալսարանի ղեկավար կազմի աշխատակիցը պարտադրել է համալսարանի աշխատակիցներին 2014թ. մայիսի 8-ի Գորիսի քաղաքապետի ընտրություններին քվեարկել կոնկրետ թեկնածուի օգտին' խոստանալով դրամական փոխհատուցում, հակառակ դեպքում սպառնացել է կիրառել կարգապահական հետապնդումներ: Դեպքի առթիվ, ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստված նյութերով հարուցվել է քրեական գործ' ՀՀ քրեական օրենսգրքի 149-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 4-րդ կետերի հատկանիշներով: Կատարվում է նախաքննություն: