Հանրապետությունում անցած 1 օրվա ընթացքում արձանագրված ճանապարհատրանսպորտային 9 պատահարի հետևանքով 17 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: Ըստ ՀՀ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի, օգոստոսի 11-ից 12-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 12 դեպքից բացահայտվել է 9-ը, խարդախության 5 դեպքից' 4-ը: Բացահայտվել է գողության 4 դեպք: