Ոստիկանության Երևան քաղաքի վարչության գրպանահատության դեմ պայքարի բաժանմունքի ծառայողները, գողություն կատարելու կասկածանքով, Րաֆֆու և Սեբաստիայի փողոցների խաչմերուկից օգոստոսի 11-ին' ժամը 12.45-ին, ոստիկանության Մալաթիայի բաժին բերման են ենթարկել 1961թ. ծնված, նախկինում 3 անգամ դատապարտված Մելիկո Ա.-ին: Խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել է դրամապանակ' կանխիկ գումարով (դրամ և տարադրամ) և տարբեր խանութ-սրահների կուտակային ու զեղչի քարտերով: Ոստիկանները պարզել են, որ Մելիկո Ա.-ն դրամապանակը նույն օրը' ժամը 11.00-ի սահմաններում, երթուղային ավտոբուսում գողացել է ուղևորուհու պայուսակից: Ժամը13.30-ին կինը հրավիրվել է բաժին և նրանից ընդունվել է հաղորդում: Կատարվում է հետաքննություն: