ՀՀ Կենտրոնական բանկի սահմանած փոխարժեքների համաձայն' օգոստոսի 12-ին ԱՄՆ դոլարի փոխարժեքն աճել է 0.02 դրամով և կազմել 411.99 դրամ: Եվրոյի փոխարժեքը նվազել է 1.91 դրամով և կազմել 549.68 դրամ:

 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ Կենտրոնական բանկի մամուլի և հասարակայնության հետ կապերի բաժնից, ՌԴ ռուբլու փոխարժեքը նվազել է 0.01 դրամով՝ կազմելով 11.41 դրամ։ Բրիտանական ֆուն տի փոխարժեքն աճել է 0.42 դրամով և կազմել 691.07 դրամ:

 

Թանկարժեք մետաղների համար սահմանված գներով՝ ոսկու մեկ գրամի գինը օգոստոսի 12-ին կազմել է 17 հազար 315.55 դրամ, արծաթի գինը՝ 262.93 դրամ, պլատինի գինը՝ 19 հազար 484.55 դրամ: