Երևանի Աճառյան փողոցի թիվ 37 հասցեի դիմաց օգոստոսի 11-ին' ժամը 17.00-ին, իրար են բախվել «Լեքսուս» և «ԳԱԶ-24» մակնիշի ավտոմեքենաներ:

 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից, «ԳԱԶ-24»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

 

Կատարվում է քննություն: