Մերձավորարևելյան տարածաշրջանի երկրներում' Սիրիայում, Իրաքում և Գազայի հատվածում, թեժացած իրավիճակի հետ մեկտեղ վերջին շրջանում տարածաշրջանային կայունությանը սպառնում է մեկ այլ հակամարտություն'հայ-ադրբեջանականը: Արդեն մի քանի ամիս է, ինչ Իլհամ Ալիևը' վատագույնը ներկայում ապրող բռնապետերի շարքում, շարունակաբար կրակահերթի է ենթարկում Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին գրված է հայտնի The Huffngton Post պարբերականի հրապարակած նոր հորդվածում:

 

Հոդվածի սկզում անդրադարձ է կատարվում հակամարտության առաջացման պատմությանը' նշելով, որ 1994 թվականին Հայաստանը կարողացավ տանել դժվարին, բայց արժանապատվ հաղթանակ Բաքվի նկատմամբ: Խոսելով հետպատերազմյան Ադրբեջանի մասին' պարբերականը գրում է, որ այստեղ Մութալիբովին փոխարինելու եկավ Հեյդար Ալիևը, որին էլ, ամբողջությամբ կեղծված ընտրությունների արդյունքում, հաջորդեց Իլհամ Ալիևը: «Ալիևյան կլանը Ադրբեջանը սկսեց ղեկավարել այնպես, ասես այն վերջին շուրջ քսան տարիների ընթացքում իր սեփական բանկային հաշիվն է: Թեպետ միևնույն շրջանի հայաստանյան ղեկավարությունը ևս իդեալական չէր, այդուհանդերձ, այն խուսափեց բարոյապես սննկացած այն ժառանգական բռնատրությունից, ինչպիսին ալիևյան կլանը պարտադրեց իր երկրին: Ավելորդ է ասել, որ Ալիևը մի քանի անգամ դարձավ միլիարդատեր, մինչդեռ իր ժողովուրդը միայն շատ սահմանափակ օգուտներ տեսավ երկրի բարգավաճող նավթային առևտրից»,- գրում է The Huffngton Post-ը:

 

Արձանագրելով այն, որ Ալիևի մոտ բացակայում են մտավոր բավարար կարողությունները' պարբերականն ավելի վատ է համարում այն, որ Ալիևը շարունակում է ստել սեփական ժողովդրին հակամարտության առաջացման պատճառների վերաբերյալ: Նա շարունակում է Հայաստանը ներկայացնել իբրև ագրեսոր երկիր, իսկ ադրբեջանցիներին' որպես այդ տարածքների բնիկներ, մինչդեռ իրականությունը միանգամայն հակառակն է:

 

Պարբերականը ճշմարտացիորեն նշում է, որ 1994 թվականին կնքված զինադադարից հետո Ադրբեջանը պարբերաբար շարունակել է կրակել Հայաստանի սահմանամերձ բնակավայրերի վրա, իսկ վերջին շրջանում այդ կրակահերթերն ավելի են ինտենսիվացել: Փաստելով, որ հայկական կողմի նկատմամբ իրականացվող ադրբեջանական սադրիչ գործողությունների արդյունքում ադրբեջանցի զինվորների կորուստները մի քանի անգամ ավելի են' The Huffngton Post-ն ընդգծում է, որ Ալիևը սեփական զինվորներին օգտագործում է ճանճերի նման' փորձելով վերադարձնել այն տարածքները, որոնց նկատմամբ Ադրբեջանի նախագահը որևէ օինական պահանջ ունենալ չի կարող:

 

Պարբերականը նշում է, որ թեպետ Հայաստանից եղել է հաստատուն արտագաղթ, այդուհանդերձ երկիրը կարողացել է սփյուռքի օգնությամբ զարգացնել իր տնտեսությունն ու կրթական համակարգը: «Իրականությունը ցույց է տալիս, որ թեպետ Ադրբեջանը դեռևս ազգային նվստացում է զգում 1994 թվականին կրած պարտության համար, այդուհանդերձ ադրբեջանցիները չեն կռվի այնքան ջանասիրաբար, որքան հայերը, ովքեր 20-րդ դարասկզբին առերեսվել են Օսմանյան կայսրության կողմից իրականացրած Ցեղասպանությանը: Հայերի կարգախոսը «այլևս երբեք», ողջ աշխարհի հայերին պահում է միասնական: Հայա ստանը Ռուսաստանի հետ միասին եղել է Խորհրդային Միության տեխնիկապես ամենազարգացած երկիրը, և նրա բանակը ներկայում համարվում է ամենամարտունակներից մեկը տարածաշրջանում, հետևաբար Ադրբեջանը շատ քիչ հնարավորություններ ունի իր ռազմական նկրտումներում»,- գրում է պարբերականը: Հոդվածում եզրահանգում է արվում, որ ադրբեջանցիները պետք է հասկանան, որ Ալիևը ոչ միայն բռնապետ է, այլև նրա ներկա քաղաքականությունը իր կառավարությանն ու երկրին կտանի լիակատար ոչնչացման:

 

Հոդվածագիրը նշում է, որ Ադրբեջանը պետք է անհապաղ դադարեցնի թշնամական գործողությունները Հայաստանի նկատմամբ, իսկ երկու երկրների քաղաքացիական ներկայացուցչները պետք է մշակութային և կրթական փոխանակման ծրագրեր իրականացնեն: «Ալիևն ու նրա կողմնակիցները պետք է դադարեցնեն Հայաստանի դեմ իրականացվող քարոզչությունը երկրի ներսում և դրանից դուրս. այն կարող է հիմարացնել մի քանի արտասահմանցու, մինչդեռ նման կերպ նա լվում է սեփական ժողովրդի ուղեղը: Այլ կերպ ասած' անհրաժեշտ է սկսել խաղաղության հաստատման իսկական գործընթաց: Եթե այնպիսի գիշատիչներ ը, ինչպիսին Ալիևն է, գահընկեց արվեն կամ ադրբեջանցիները հասկանան իրական պատճառը, այդ ժամանակ Հայաստանն ու Ադրբեջանը հարևան Վրաստանի հետ միասին կարող են ստեղծել տնտեսական միջանցք, որը փայլուն օրինակ կարող է ծառայել ողջ աշխարհին»,- գրել է The Huffington Post-ը: