ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ բանկը գործարկել է Հայաստանում իր թվով 50-րդ՝ «Կեսարիա» մասնաճյուղը: Մասնաճյուղը գտնվում է Երևան քաղաքում, Մալաթիա Սեբաստիա համայնքի Շերամի փողոցի 93/3 հասցեում: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին բանկից, ինչպես մյուս, այնպես էլ այս մասնաճյուղում բոլոր քաղաքացիներին կառաջարկվեն ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ բանկում գործող ծառայություններն իրենց ամբողջ ծավալով և բարերակարգ սպասարկմամբ:

 

Երկու ամիսների ընթացքում բանկի նորաբաց մասնաճյուղում առաջին 100 (հարյուր) American Express Blue քարտ պատվիրող քաղաքացիները կազատվեն առաջին տարվա սպասարկման միջնորդավճարի գանձումից: Ինչպես նաև առաջին 100 (հարյուր) ֆիզիկական անձինք կստանան սպառողական վարկեր 1% ավելի ցածր տոկոսադրույքով, իսկ դրամական ժամկետային ավանդի համար դիմելու դեպքում՝ գործող տարեկան տոկոսադրույքը կլինի 1%-ով ավելի բարձր սակագնով:

 

Մասնաճյուղի ծառայություններից օգտվող առաջին 50 (հիսուն) անհատ ձեռներեցների և իրավաբանական անձանց համար՝ ընթացիկ հաշիվ բացելու դեպքում, անվճար կտրամադրվի Visa Business քարտ, և նրանք կազատվեն առաջին տարում սպասարկման միջնորդավճարի գանձումից:

 

ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԸ հիմնադրվել է 1995թ.-ին Եվրամիության «TACIS» ծրագրի շրջանակներում: Բանկի ստեղծման մոդել է ընտրվել ֆրանսիական Կրեդիտ Ագրիկոլ բանկի մոդելը: 2006թ.-ին Ֆրանսիական Կրեդիտ Ագրիկոլ բանկային խումբը դարձավ Ակբա բանկի հիմնական բաժնետեր:

 

Բանկի հանդեպ մեծ վստահության մասին է վկայում այն հանգամանքը, որ հիմնադրման պահից մինչ այժմ բանկի հաճախորդների թիվը բազմապատկվել է 25 անգամ և այսօր բանկն ունի ավելի քան 276 000 հաճախորդ: Բանկի գործունեության վերջին 10 տարիների ընթացքում բանկի մասնաճյուղերի թիվը բազմապատկվել է 5 անգամ, մասնաճյուղերի թիվը հասել է 50-ի: Բանկն ունի 1060 աշխատակից այն պարագայում, որ 1995թ.-ին աշխատակիցների թիվը կազմել է ընդամենը 12-ը:

 

ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԸ ներկայումս հանդիսանում է Հայաստանի Հանրապետության բանկային համակարգի առաջատարներից մեկը մի շարք հիմնական ֆինասական ցուցանիշներով: