Կառավարությունը 1 մլն 773.5 հազար դրամ կտրամադրի «Սատար» հասարակական կազմակերպության կողմից ներկրված 300 սայլակները հաշմանդամություն ունեցող անձանց տրամադրելու նպատակով: «Արմենպրես»-ի հաղորդմամբ' որոշման նախագիծն ընդգրկված է ՀՀ կառավարության օգոստոսի 14-ի նիստում:

 

Որոշման նախագծով նախատեսվում է «Սատար» ՀԿ-ին պետական բյուջեից հատկացնել սու բսիդիա' փոխհատուցելով սայլակները հաշմանդաներին հասցնելու համար տրանսպորտային և գործուղման ծախսերը:

 

«Սատար» կազմակերպության և ԱՄՆ-ի «ՎՈՍ» բարեգործական կազմակերպության միջև 2014 թվականի ապրիլի 1-ին կնքված համաձայնագրով որոշվել էր Հայաստան ներկրել 300 հաշմանդամի նստասայլակ, որը բաշխվելու է սայլակի կարիք ունեցող անձանց, այդ թվում' 2-րդ, 3-րդ խմբի հաշմանդամներին, ինչպես նաև հաշմանդամության կարգավիճակ չունեցող տարեցների' իրենց բնակության վայրերում:

 

Կնքված համաձայնագրի շրջանակներում ներկրվող 300 հատ հաշմանդամի սայլակների հավաքման և սայլակի կարիք ունեցող անձանց տրամադրման, գործիքների և գույքի ձեռքբերման նպատակով Կազմակերպությունը դիմել է ՀՀ վարչապետին 2 մլն 198.5 հազար դրամ գումար հատկացնելու խնդրանքով: