Ոստիկանության Թալինի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ, մի քաղաքացի զանգահարել և հայտնել է, որ զինամթերք է թողել Թալին քաղաքից դուրս եկող ճանապարհին' բենզալցակայանի հետնամասում:

 

Մեկնած օպերատիվ խումբը նշված վայրում հայտնաբերել է կարճեցված փողով որսորդական հրացան: Հայտնաբերվածն ուղա րկվել է փորձաքննության: