«Մերսեդես-Բենց C 180» մակնիշի ավտոմեքենան Երևանի Աթենքի փողոցում օգոստոսի 13-ին' ժամը 23.30-ին, բախվել է էլեկտրասյանը:

 

Վարորդը մարմնական վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից, կատարվում է քննություն: