Վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. օգոստոսի 15-ին' ժամը 10.00-16.00-ին, կդադարեցվի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի՝ Յաղուբյան, Ռայնիսի, Լեփսիուսի 1 եւ 2, Մ.Ավետիսյան 1, 2, 3, 4 փողոցների, Պ.Սևակի փող. 90, 92, Դրոյի փող. 15, 17, 18, 19, 21, 23, 24, 24/1, 26, 28, Ռուբինյանց փող. 17, 19, 21, 23 համարների՝ կոտորակներով հանդերձ, «Աշտարակ կաթ» գործարանի, ինչպես նաեւ Դրոյի փողոցի, Նորաշխարհյան փող. 80-ից բարձր, Գոգոլի փող. 96-ից բարձր, Բուսաբանական փող. 38-ից բարձր համարնե րի մասնավոր տնատիրությունների ջրամատակարարումը:

 

Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին «Երևան Ջուր» ընկերությունից:

 

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: