«Դայմլեր-Բենց 126» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Ալմա-Աթայի փողոցի թիվ 2/3 հասցեի մոտ օգոստոսի 13-ին' ժամը 20.30-ին, վրաերթի է ենթարկել 11-ամյա տղայի, որը մարմնական վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից, կատարվում է քննություն: