Օգոստոսի 14-ին' ժամը 17.25-ին, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Աշտարակ-Ուջան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

 

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացավ ԱԻՆ մամուլի ծառայությունից, դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

 

Պարզվել է, որ Մ-1 միջպետական ավտոճանապարհի Աշտարակ-Ուջան հատվածում (7-րդ կմ) «ԲՄՎ-X5» մակնիշի 78 PU 888 պ/հ ավտոմեքենան (վարորդ Զ. Կ., ծնվ. 1957 թ.) դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել հանդիպակաց պատին:

 

Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը' վարորդին տեղափոխել են Աշտարակ քաղաքի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են ծանր:

 

Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտեմեքենան և դադարեցրել գազի արտահոսքը: