Հանրապետության տարածքում օգոստոսի 15-ին Լոռու, Տավուշի և Շիրակի մարզերի առանձին հատվածներում, օգոստոսի 16-17-ին հյուսիսային շրջաններում երեկոյան ժամերին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ' քամու ուժգնացում մինչև 18-23մ/վրկ արագությամբ: Առանձին վայրերում հնարավոր է կարկուտ: Օգոստոսի 18-19-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին' հարավ-արևմտյան' 5-10մ/վրկ արագությամբ: Օդի ջերմաստիճանն օգոստոսի 18-19-ին կբարձրանա 2-3 աստիճանով: Այս օրերին արևադարձային հոսանքների հետ Հանրապետություն կթափանցի փոշու կոնցենտրացիա պարունակող օդ:

Երևանում օգոստոսի 15-ին, 18-19-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, օգոստոսի 16-17-ին երեկոյան ժամերին սպասվում է ամպրոպ, կա անձրևի փոքր հավանականություն, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում' մինչև 15-20մ/վրկ արագությամբ: Օգոստոսի 15-17-ի ցերեկային ժամերին մայրաքաղաքում կգրանցվի +37 աստիճան, օգոստոսի 18-ին'+38, օգոստոսի 19-ին' +39 աստիճան: