Գործարար Լեւոն Հայրապետյանը, ով մեղադրվում է դրամական միջոցների վատնման եւ լվացման մեջ, օգոստոսի 15-ին հրաժարվել է կալանքի համար իր գանգատի վերաբերյալ նիստին մասնակցելուց: «Ես շատ վատ եմ ինձ զգում եւ հազիվ եմ հասել այստեղ: Կողքիս կանգնած Է բժիշկը՝ անհրաժեշտության դեպքում սրսկելու համար: Ես վստահում եմ իմ փաստաբաններին եւ կարծում եմ' նրանք կկարողանան գործը կատարել առ անց ինձ»,- ասել Է նա, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

 

Իր հերթին նրա պաշտպան Հենրի Ռեզնիկը նշել է, որ այն հիվանդությունը, որով տառապում է Հայրապետյանը, մեծ հուզական ծանրաբեռնվածության պայմաններում կարող Է առաջ բերել նոր նոպա եւ ծանր հետեւանքներ: Սակայն դատարանը վճիռ է կայացրել, որ դատական նիստը չի կարող անցնել առանց Հայրապետյանի, որը դրան մասնակցում է տեսակոնֆերանս կապի միջոցով:

 

Մոսկվայի Բասմանյան դատարանը քննիչի միջնորդությամբ ձեռնարկինչին կալանավորել Է մինչեւ սեպտեմբերի 15-ը: Հայրապետյանը չի համաձայնել սույն վճռին եւ այն գանգատարկել Է Մոսկվայի քաղաքային դատարանի վերաքննիչ ատյանում:

 

Սույն քրեական գործի շրջանակներում դատարանն կալանք Է դրել «Բաշնեֆտ» ընկերության բաժնետոմսերի վրա, որոնց արժեքը գերազանցում Է 300 միլիոն ռուբլին: Հայրապետյանն ինքը չի ընդունում մեղքը եւ ժխտում Է իր հասցեին առաջադրված բոլոր մեղադրանքները:

 

65-ամյա ձեռնարկատերը ձերբակալվել Է հուլիսի 15-ին Դոմոդեդովո օդանավակայանի օդանավասանդուղքի մոտ, որտեղ նա ժամաել Էր Նիցցայից: Այդ ձերբակալման հիմք են դարձել Բաշկիրիայից նախկին սենատոր Իգոր Իզմեստեւի ցուցմունքները, որը ցմահ բանտարկության պատիժ Է կրում մի շարք' առանձապես ծանր հանցագործությունների համար, հաղորդել Է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը: