ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը տարածել է հաղորդագրություն, որում ասված է.

««Ալավերդու թռչնաֆաբրիկա» ապրանքանիշով արտադրված կասկածելի տվյալներով հավի մսի խմբաքանակների փաստի քրեական գործի նյութի նախապատրաստման շրջանակներում ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունն ունեցել է մասնագիտական մասնակցություն՝ արտադրական տարածքների սանիտարահիգիենիկ վիճակի և պահման պայմանների վերաբերյալ:

ՍԱՊԾ պետի հրամանով «Ե.Է.Ռ.ԸՆԴ.ՔՈ» ՍՊԸ-ում իրականացվում է ստուգում: Ստուգման ընթացքում իրականացվել է նմուշառում, և նմուշը տրվել է փորձաքննության: Ստուգման ավարտից հետո ՍԱՊԾ-ն կհրապարակի փորձաքննության արդյունքները:

Տեղեկացնենք, որ «Ե.Է.Ռ.ԸՆԴ.ՔՈ» անվանումով ՍՊԸ ՍԱՊԾ -ում գրանցված չէ, և այս մասով հարուցվել է վարչական վարույթ»: