Այսօր «Ազատություն» ռադիոկայանի ֆեյսբուքյան ասուլիսի հյուրն էր ազատամարտիկ, «Սասուն» ջոկատի հրամանատար Սասուն Միքայելյանը, ով այն հարցին, թե ինչպիսին են նրա հարաբերությունները «Հայ ազգային կոնգրեսի» հետ, պատասխանեց.

 

«ՀԱԿ-ի որոշ անդամների հետ իմ հարաբերությունները շատ նորմալ են, բայց որոշների հետ անգամ չեմ էլ ուզում շփվել: Եթե «Հայ ազգային կոնգրեսը» մնար «Հայ ազգային կոնգրես», մենք էլ այնտեղ կլինեինք: Դարձավ կուսակցություն և չգիտեմ՝ ինչ եղավ: Ես չեմ ուզում խորանալ այդ հարցերի մեջ, ես իմ գործն եմ անում»:

 

Իսկ այն դիտարկմանը, որ մեկ տարի առաջ Սասուն Միքայելյանը ցանկանում էր՝ ՀՀ նախագահ լինի Լևոն Տեր-Պետրոսյանը, նա ասաց. «Մեկ տարի առաջ Լևոն Տեր-Պետրոսյանն իմ թեկնածուն չէր. նա ինքը հրաժարվեց թեկնածու լինել՝ ծերացել էր: Միգուցե հիմա երիտասարդացել է, չգիտեմ»: