Իրանի արտաքին գործերի նախարարության ղեկավար Ջավադ Զարիֆն օգոստոսի 15-ին հայտարարել Է, որ Իրանը եւ «վեցյակի» երկրներն իրանական միջուկային պրոբլեմատիկայի շուրջը բանակցություններում հազիվ թե համաձայնության հասնեն մինչեւ նոյեմբերի վերջը, հաղորդել Է Իրանի Press TV հեռուստաալիքը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

 

«Նույնիսկ եթե իրանական միջուկային ծրագրի շուրջը համապարփակ համաձայնագիր մշակվի Էլ, մեզ (Իրանին եւ «վեցյակի» երկրներին) միեւնույն Է դարձյալ ժամանակ կպահանջվի դրա մանրամասների քննարկման համար: Հազիվ թե մենք եզրափակիչ համաձայնության հասնենք չորսամսյա բանակցությունների ժամկետի կանխավ որոշված ավատից շուտ»,- մեջբերում Է հեռուստաալիքը Զարիֆի հայտարարությունը:

 

Հուլիսի կեսերին Իրանը եւ միջազգային միջնորդների «վեցյակը» (Ռուսաստանը, ԱՄՆ-ը, Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան, Չինաստանը եւ Գերմանիան) բանակցությունների վեց փուլից հետո չկարողացան համաձայնության գալ եւ պայմանավորվեցին բանակցային ժամանակամիջոցը մինչեւ նոյեմբերի 24-ը երկարաձգելու շուջը: Հենց այդ ժամանակ Է լրանում տարին Ժնեւում գործողությունների համատեղ պլանի ընդունման պահից, որը ենթադրում Է, որ կողմերը պետք Է համաձայնեցնեն փաստաթուղթը, որը երաշխավորում Է Իրանի միջուկային ծրագրի բացառապես խաղաղ բնույթը՝ Իսլամական Հանրապեության նկատմ ամբ միջազգային պատժամիջոցների վերացման փոխարեն, հաղորդել Է ՌԻԱ «Նովոստին: