Եվրոպական Միությունը պատրաստակամություն է հայտնել նոր պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի նկատմամբ՝ կախված նրանից, թե ինչպես կզարգանան հետագա իրադարձություններն Ուկրաինայում:

 

«Եվրամիության խորհուրդը Եվրահանձնաժողովի և Ընդհանուր անվտանգության և արտքաին քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցչի հետ համատեղ շարունակում են հետևել Ուկրաինայում իրադարձությունների զարգացմանը և գնահատել Ռուսաստանի դեմ իրականացված քայլերը՝ պատրաստ լինելով նոր քայլեր ձեռնարկել ընդդեմ Ռուսաստանի»,- ասված է Եվրամիության խորհրդի տարածած հայտարարության մեջ:

 

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Interfax-ը, Եվրամիության արտաքին գործերի նախարարների խորհրդի ամփոփիչ հայտարարության մեջ ասված է, որ ԵՄ խորհուրդը կոչ է անում սեղմ ժամկետներում գտնել Ուկրաինական ճգնաժամը հաղթահարելու բանական և քաղաքական ճանապարհը: