Ուկրաինայի հարավարևելյան շրջանի բնակիչների համար Ռուսասատանից հումանիտար օգնություն տեղափոխող ավտոշարասյունն սկսել է շարժվել դեպի երկու երկրների պետական սահման: «Արմենպրես»-ի հաղորդմամբ' ինչպես տեղեկացնում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը, բեռների փոխադրման կազմակերպիչները հայտարարել են, որ օգոստոսի 17-ին դեպի պետական սահման են շարժվելու առաջին 16 «ԿամԱզ»-ները, սակայն օգոստոսի 17-ին հսկիչ անցագրային կետի հատում չի նախատեսվում:

 

Ուկրաինայի հարավարևելյան շրջանի բնակիչների համար Ռուսասատանից հումանիտար օգնությունն ուղարկվել է օգոստոսի 12-ին: Ավտոշարասյունը բաղկացած է 270 բեռնատար մեքենաներից, որոնք տեղափոխում են մոտ երկու հազար տոննա մթերք: Օգոստոսի 15-ին ԿԽՄԿ-ը Մոսկվային և Կիևին կոչ արեց հնարավորինս արագ կերպով լուծել հումանիտար օգնության տեղափոխման հետ կապված հարցերը: