Հայաստանի Հանրապետությունում 2014թ. առաջին կիսամյակում հայտնաբերվել և ձերբակալվել է այլ երկրների իրավապահ մարմինների կողմից հետախուզվող 123 անձ: Ձերբակալվածներից 112-ը ԱՊՀ անդամ երկրների (103 ՌԴ, 4 Բելառուս, 3 Վրաստան, 1 Ուկրաինա, 1 Ուզբեկստան) քաղաքացիներ են, 4-ը' Լեհաստանի, 3-ը' ԱՄԷ-ի, 2-ը' ԱՄՆ-ի, 1-ը Չեխիայի , 1-ը' ԻԻՀ-ի:

 

Նշված ժամանակահատվածում ՀՀ-ից այլ երկրներ են հանձնվել 13 հետախուզվողներ, որոնցից 2 անձ' ՌԴ, 2 անձ' ԻԻՀ, և մեկական անձ' Վրաստան, Շվեդիա, Հարավային Կորեա, Թուրքիա, Բելգիա, Բուլղարիա, Ռումինիա, ԱՄՆ և Գերմանիա:

 

ԱՊՀ անդամ երկրների կողմից հայտնաբերվել և ՀՀ է հանձնվել 24 անձ, որոնցից' 19 անձ ՌԴ-ից և մեկական անձ' Վրաստանից, Հունաստանից, Ավստրիայից, Բելգիայից և Ղազախստանից:

 

ՀՀ հանձված անձանցից 6-ը հետախուզվում էին խարդախության, 4-ը' սպանության, 2-ը' գողության, 2-ը' առողջությանը ծանր վնաս պատճառելու, 1-ը' ավազակության, 2-ը' ժամկետային զինծառայությունից խուսափելու, 1-ը' ինքնիրավչության, 1-ը' դասալքության, 1-ը' խուլիգանության, 1-ը' առողջությանը միջին վնաս պատճառելու, 1-ը' զենքի և զինամթերքի ապօրինի ձեռքբերման, իրացման, պահման, տեղափոխման և կրման, 1-ը' թմրամիջոցների ապօրինի շրջանառության և 1-ը հանցավոր ճանապարհով ձեռք բերված եկամուտների օրինականացման համար:

 

Տվյալ ժամանակահատվածում, օպերատիվ հետախուզական միջոցառումներ իրականացնելու նպատակով, ՌԴ է մեկնել ՀՀ ոստիկանության մեկ օպերատիվ խումբ, իսկ ՀՀ են ժամանել 2 օպերատիվ-հետախուզական խմբեր ՌԴ-ից և 1 օպերատիվ-հետախուզական խումբ Ղազախստանի Հանրապետությունից: