Բարեկամական այցով Բաթում Է ժամանել Ticonderoga դասի Vella Gulf հրթիռակիր հածանավն ԱՄՆ-ի 6-րդ նավատորմի կազմից:

 

Ինչպես հաղորդել է Վրաստանում Միացյալ Նահանգների դեսպանությունը, մարտական նավի այցը «ցույց Է տալիս ՆԱՏՕ-ի դաշնակիցների եւ այնպիսի գործընկերների հետ հարաբերությունների խորացման՝ ԱՄՆ-ի ջանքերը, ինչպիսին Վրաստանն Է» եւ նպատակամղված Է «Սեւծովյան տարածաշրջանում խաղաղության եւ կայունության ամրապնդման օժանդակմանը», տեղեկացնո ւմ է «Արմենպրես»-ը:

 

Հաղորդվում Է, որ Vella Gulf-ը «համատեղ վարժանքներ կանցկացնի Վրաստանի առափնյա պահպանության ծառայության աշխատակիցների հետ»:

 

ԱՄՆ-ի դեսպանությունը նաեւ նշել Է, որ հածանավի ժամանումն ամերիկյան ռազմածովային ուժերի «նավերի նախորդ այցերի շարունակությունն Է: Սկսած 2011 թվականից ԱՄՆ-ի ռազմածովային ուժերն ամեն տարի, երկու-երեք անգամ, բարեկամական այցերով գալիս են Վրաստան, հաղորդել Է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը: