Հանրապետությունում անցած 4 օրվա ընթացքում արձանագրված ճանապարհատրանսպորտային 40 պատահարի հետևանքով 2 մարդ է զոհվել, 75-ը' ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ' ըստ ՀՀ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի, օգոստոսի 15-ից 19-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրվել է սպանության փորձի 1 դեպք, որը բացահայտվել է: Արձանագրված մարմնական վնասվածք հասցնել ու 54 դեպքից բացահայտվել է 50-ը, խարդախության 17 դեպքից' 16-ը:

 

Յուրացման' 2, խուլիգանության' 5, շորթման և մաքսանենգության 1-ական դեպքերը բացահայտվել են: Բացահայտվել է գողության 18 դեպք: Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է մարմնական վնասվածք հասցնելու' 4, գողության' 6, խարդախության' 2, յուրացման և կողոպուտի 1-ական դեպք: