Հայաստանի կառավարությունը ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմի ղեկավարի պաշտոնում կհաստատի ներկայում այդ պաշտոնի ժամանակավոր պաշտոնակատար Արմեն Կարապետյանին: Այդ մասին որոշման նախագիծն ընդգրկված է ՀՀ կառավարության օգոստոսի 21-ի նիստի օրակարգում:

 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ' Արմեն Կարապետյանը երկար տարիներ աշխատել է ՀՀ առողջապահության նախարարությունում: