Տեղատարափ անձրեւները սողանք են առաջացրել Ճապոնիայի հարավ - արեւմուտքի Հիրոսիմա քաղաքում: Տները քանդվելու հետեւանքով զոհվել Է առնվազն 27 մարդ, այդ թվում երկու երեխա, եւս 10 տեղացի բնակիչներ համարվում են անհայտ կորած, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

 

Ինչպես հաղորդել Է Հիրոսիմայի հրշեջ վարչությունը, սողանքը քաղաքի բնակելի թաղամասերի տներին վնաս Է հասցրել Նենոտանիգավա գետի երկայնքով 15 կիլոմետր տարածությամբ հատվածում:

 

Հիրոսիմայում ստեղծված արտակարգ իրադրության պատճառով Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն հարկադրված Է եղել դադարեցնելու հանգիստը եւ վերադառնալու Տոկիո: Նա համապատասխան գերատեսչություններին ցուցում Է տվել անհրաժեշտ ամեն ինչ անելու փլվածքների տակ մնացած մարդկանց փրկելու եւ անօթեւան մնացածներին ապաստան տրամադրելու համար, հաղորդել Է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը: