ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն օգոստոսի 20-ին ընդունել է Հայ օգնության միության Մեծ Բրիտանիայի մասնաճյուղի ատենապետուհի Ժանետ Մարտիրոսյանին:

 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ սփյուռքի նախարարության մամուլի եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, ՀՀ սփյուռքի նախարարը բարձր է գնահատել Ժանետ Մարտիրոսյանի՝ հայապահպանության ուղղված ազգանվեր գործունեությունը, ՀՕՄ-ի աշխատանքը Լոնդոնում:

 

Քննարկվել են Հայրենիք-Սփյուռք հինգերորդ համաժողովի օրակարգի, սիրիահայությանն աջակցության, Հայաստանում և Սփյուռքում ՀՕՄ-ի գործունեության հետ կապված հարցեր: