ՀՀ ԱԻՆ-ում օգոստոսի 20-ին' ժամը 09.11-ին, ահազանգ է ստացվել, որ Երևանի Ֆուչիկի փողոցի թիվ 25/1 շենքի մոտա­կայքում այրվում է ավտոմեքենա:

 

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, հրդեհը մեկուսացվել է ժամը 09.25-ին, մարվել' 09.29-ին:

 

Մասամբ այրվել է «Ֆորդ» մակնիշի 24 ԼՕ 923 պետհամարանիշով ավտոմեքենայի շարժիչի հատվածը, ցուցիչների վահանակը, ջերմահարվել է դիմապակին: