«ԳԱԶ- 33023» մակնիշի ավտոմեքենայի վարորդը օգոստոսի 19-ին' ժամը 13.00-ի սահմաններում, հետընթաց կատարելիս Արարատի մարզի Ներքին Դվին գյուղի կենտրոնական ճանապարհին վրաերթի է ենթարկել 56-ամյա կնոջ:

 

Մեքենայի վարորդը տուժած կնոջը տեղափոխել է հիվանդանոց և ներկայացել բաժին:

Կատարվում է քննություն: