«Mediamall.am»  լրատվականը ներկայացնում է օրվա կարևոր իրադարձությունները.


Զինծառայողների իրավունքների հարցերով Օմբուդսմենի տեղակալ է նշանակվել Արմեն Գրիգորյանը

 

Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանի հրամանով օգոստոսի 19-ին Արմեն Գրիգորյանը նշանակվել է պաշտպանի՝ զինծառայողների իրավունքների հարցերով տեղակալ: Այս մասին տեղեկացնում է պաշտպանի անձնակազմը։

Մինչ տեղակալ նշանակվելը Արմեն Գրիգորյանը զբաղեցրել է պաշտպանի խորհրդականի, ապա արագ արձագանքման վարչության պետի պաշտոնները:

Արմեն Գրիգորյանը սովորել է Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետում, այնուհետև ասպիրանտուրայում: 2014 թվականին պաշտպանել է իրավաբանական գիտությունների ոլորտում թեկնածուական ատենախոսություն:

 

***

 

Ադրբեջանցի հերթական զինվորը վիրավորվել է սեփական կրակոցից

 

Ադրբեջանական բանակի հերթական զինծառայողը սեփական հրազենի հետ վարվեցողության կանոնները խախտելու հետևանքով վնասել է ինքն իրեն: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով ադրբեջանական «ԱՊԱ» գործակալությունը, պաշտպանության նախարարության ենթակայության տակ գտնվող սահմանամերձ զորամասերից մեկի զինծառայող Թաբրիզ Ալադինօղլու Մամեդովը «անզգուշության արդյունքում» վիրավորվել է սեփական կրակոցից:
Վիրավոր զինվորն անմիջապես հոսպիտալացվել է: Նրա վիճակը բարվոք է գնահատվում:

 

***

 

Ծնողները հպարտ են իրենց դուստրերով. մեկնարկել է արշավ սելեկտիվ աբորտների դեմ

 

Սեռով պայմանավորված աբորտները Հայաստանում մտահոգություն են առաջացրել: Մասնավորապես, «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում արդեն մի քանի օր է, ինչ մեկնարկել է սելեկտիվ աբորտների դեմ «Ֆլեշ մոբ», որին միացել են բազմաթիվ ծնողներ: Նրանք սոցիալական ցանցում տեղադրում են իրենց դուստրերի լուսանկարները և հպարտություն արտահայտում նրանց գ ոյությամբ:

«Ֆլեշ մոբ»-ի նախաձեռնողներից' չորս զավակի հայր Արամազդ Ղալամքարյանն «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց, որ սեռով պայմանավորված աբորտների հարցում խնդիրն ավելի լայն է: «Բացի այն, որ կյանքից զրկվում են իգական սեռի բազմաթիվ երեխաներ, դրա պատճառով լուրջ առողջական խնդիրների առջև են կանգնում նաև կանայք. արձանագրվել են բազմաթիվ մահացության դեպքեր»,- նկատեց Ղալամքարյանը:

Արամազդն ունի երեք որդի և մեկ աղջիկ: Նրա խոսքով, այնպես չէ, որ արդեն ունի տղաներ ու դրա համար էլ «մեծ մեծ է խոսում» ու հանգիստ է: «Մեր աղջիկն իր ուրույն տեղն ունի մեր ընտանիքում: Ինձ համար' որպես հոր, աղկջա տեղը ոչ ոք չի կարող զբաղեցնել»,- նշեց չորս երեխաների հայրը:

ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի գործադիր ներկայացուցիչ Գարիկ Հայրապետյանի խոսքով' սելեկտիվ աբորտների խնդիրը մեր երկրում արդիական է: «Տարեկան Հայաստանում արձանագրվում է սեռով պայմանավորված աբորտների 1500-2000 դեպք: 40-50 տարի անց մենք չենք ունենա մոտ 100 հազար մայր: Հաշվի առնելով ժողովրդագրական իրավիճակը Հայաստանում' մենք չենք կարող նման բացթողում մեզ թույլ տալ»,- ասաց Հայրապետյանը:

Նրա դիտարկմամբ' սելեկտիվ աբորտների հարցում առկա է նաև «հոգեբանական, մարդկային կողմ, երբ կյանքից զրկում ես պտղին' սեռի պատճառով»: «Դրա դեմ պայքարել է պետք: Այժմ ամենակարևորը մարդկանց մտածելակերպը փոխելն է և, այդ առումով, նմանատիպ ակցիաները, «ֆլեշ մոբ»-երը շատ կարևոր են հատկապես երիտասարդության շրջանում»,- նշեց Հայրապետյանը:

Միաժամանակ, մեդիա-փորձագետ Սամվել Մարտիրոսյանը տեղեկացրեց, որ «Ֆեյսբուք»-ում նախաձեռնությունը մեծ արձագանք է գտել և դրա մասնակիցների թիվը գնալով ավելանում է:

Աշխարհի խոշոր դեմոգրաֆների մասնակցությամբ պատրաստված և միջազգային փորձաքննություն անցած ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի 2013 թվականի զեկույցը հաստատել է, որ Հայաստանում առկա է սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատման երևույթը: Հետազոտության արդյունքում ստացված տվյալների վերլուծությունը ցույց է տալիս, որ առաջին երեխայի պարագայում տղա/աղջիկ հարաբերակցության գործա կիցը կազմել է 104-107, ինչը համապատասխանում է կենսաբանորեն սահմանված միջին վիճակագրական ցուցանիշին (102-106) և վկայում է այն մասին, որ սեռի կանխորոշում և ընտրովի աբորտ 1-ին երեխայի դեպքում Հայաստանում գրեթե չկա, ինչը մեծ խնդիր է շատ այլ երկրներում, օրինակ' Չինաստանում կամ Հնդկաստանում: Սկսած 2-րդ երեխայից առկա է ցուցանիշի բարձրացման միտում (108 – 113): Սակայն իրավիճ ակը մտահոգիչ է 3-րդ և 4-րդ երեխաների դեպքում, երբ տվյալ ցուցանիշը կազմել է 160 և 170' հիմք տալով ենթադրելու, որ, հնարավոր է' այդ ժամանակ սեռերի ցանկալի կարգավորումն իրականացվում է հղիության արհեստական ընդհատմամբ, ինչը, բնականաբար, պոտենցիալ վտանգ է պարունակում հետագայում ժողովրդագրական անհավասարակշռության առաջացման տեսանկյունից:

Եվրախորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Նիլս Մույժնիեքսը հունվարի 15-ին զեկույց է ներկայացրել' նշելով, որ հղիության սեռով պայմանավորված արհեստական ընդհատումները խտրականություն են եւ պետք է համարվեն քրեորեն պատժելի: Նա կոչ է անում մի շարք երկրների, այդ թվում' Հայաստանին, օրենսդրական մակարդակով, քաղաքականությունների մշակման միջոցով հասնել նման դեպքերի հնարավորի նս բացառման: Հանձնակատարը նշել է, որ Եվրոպայի խորհրդի անդամ երկրներից սեռերի անհամաչափ հարաբերակցություն արդեն փաստագրված է Հայաստանում, Ադրբեջանում եւ Վրաստանում, նաեւ Բալկաններում, առավել հաճախ' Ալբանիայում, եւ ավելի փոքր չափով հանդիպում են նաեւ Մոնտենեգրոյում, Կոսովոյում:

 

***

 

Ներկայացուցիչների պալատի մեծամասնության նախկին ղեկավարը փողի համար իր հոգին ծախում է թուրքերին

 

Վաշինգտոնը շատ է տեսել լկտի քաղաքական գործիչներ, սակայն Հայկական հարցի առնչությամբ կեղծավորության առաջին մրցանակը պետք է տալ նախկին կոնգրեսական Ռիչարդ Գեբարդին, որը 1989-1995 թվականներին եղել է Ներկայացուցիչների պալատի մեծամասնության, իսկ 1995-2003 թվականներին՝ փոքրամասնության ղեկավար: «Արմենպրես»-ի հաղորդմամբ' այս մասին գրում է «Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր Հարութ Սասունյանն իր նոր խմբագրականում:

Ավելի քան երկու տասնամյակ ի նպաստ Հայոց ցեղասպանության ճանաչման պայքարելուց հետո, Գեբարդը 2005 թվականին պաշտոնաթող լինելուց անմիջապես հետո սկսեց մեծ գումարներ վաստակել լոբբինգ անելով հենց այն հարցի դեմ, որի ջատագովն էր եղել Կոնգրեսում…

Օգտվելով Հայոց ցեղասպանության հարյուրամյակի նախաշեմին թուրքական խուճապից, «Գեբարդ գրուպ կառավարական կապերի» ընկերությունը տարվա սկզբին ընդլայնեց իր վաղեմի լոբբիստական հարաբերությունները Թուրքիայի Հանրապետության հետ: 1.4 միլիոն դոլար արժողությամբ նոր պայմանագիրը ներառում է ենթակապալառուներ Դիկշտայն Շապիրոյին (տարեկան 531 հազ. դոլար), Գրինբերգ Թրորիգին (տարեկան 314 հազ. դոլար), Լիդիա Բոռլենդին (տարեկան 180 հազ. դոլար) և Բրայան Ֆոռնիին (տարեկան 78 հազ. դոլար): «Գեբարդ գրուպը» և նրա գործընկերները համաձայնել են Թուրքիային տրամա դրել հետևյալ ծառայությունները.

«ա) Առաջարկել և հետապնդել օրենքների և ԱՄՆ կառավարության այլ որոշումների ընդունումը, որոնք կնպաստեն Թուրքիայի շահերին և կապահովեն բարձր վարկանիշ թուրքերի, Թուրքիայի և Միացյալ Նահանգներ-Թուրքիա հարաբերությունների համար,

բ) Պահպանել և ընդլայնել Թուրքիայի և թուրք ամերիկացիների հարցերով կոնգրեսական խմբավորումը,

գ) Իրազեկել Կոնգրեսի անդամներին և ԱՄՆ վարչակազմին Թուրքիայի համար կարևորություն ներկայացնող հարցերի մասին,

դ) Անհապաղ տեղեկացնել Թուրքիային՝ նրա համար կարևորություն ներկայացնող հարցերի վերաբերյալ Կոնգրեսի կամ գործադիր իշխանության ցանկացած որոշման մասին,

ե) Հակիրճ վերլուծություն պատրաստել՝ Կոնգրեսում և գործադիր իշխանությունում Թուրքիային հուզող հարցերի զարգացումների մասին,

զ) Մատնանշել այն պաշտոնական հավաքույթները և հանրային միջոցառումները, որոնց, «Գեբարդ գրուպի» կարծիքով, պետք է մասնակցի [Թուրքիայի] դեսպանատան անձնակազմը, այդ թվում՝ հնարավորության դեպքում ձեռք բերել անհրաժեշտ հրավերներ,

է) Մատնանշել և կազմակերպել տեղական և ամբողջ երկրի մակարդակով ելույթներ՝ [Թուրքիայի] դեսպանատան աշխատակիցների կամ նրանց նշանակած կամ առաջարկած անձանց համար համաժողովներում՝ Թուրքիայի վարկը բարձրացնելու և նրա շահերը Կոնգրեսում առաջ մղելու համար: Համաձայն Թուրքիայի ցուցումների՝ սա պետք է համակարգվի Թուրքիայի հանրային կապերի ծառայությունների մատակարար(ներ)ի հետ, և

ը) Պահպանել ու ստեղծել զինակցություններ այլ շահագրգիռ խմբերի հետ, որոնց նպատակները նման են կամ ընդունվում են Թուրքիայի կողմից»:

Հատկանշական է, որ գործընկեր Գրինբերգ Թրորիգի պարտականությունների մեջ մտնում են. «կապերի մշակումը և օգտագործումը ԱՄՆ պետդեպարտամենտում, պաշտպանության նախարարությունում և Ազգային անվտանգության խորհրդում՝ նրանց փոխանցելու համար ցեղասպանության հարցի ծանրակշռությունը և հնարավոր սպառնալիքը Միացյալ Նահանգներ-Թուրքիա հարաբերություններին»:

Չնայած Վաշինգտոնում բազմաթիվ լկտի լոբբիստներ կան, սակայն ոչ ոք չի կարող մրցել Գեբարդի վրդովեցուցիչ կերպարանափոխության հետ՝ Հայոց ցեղասպանության ճանաչման ջատագովից վերածվելով ցեղասպանության ժխտողի … Այս խիստ կարևոր բարոյական հարցի վերաբերյալ Գեբարդի ամոթալի կտրուկ շրջադարձը առաջին անգամ բացահայտել էր The New Republic-ը՝ 2007 թվականի հուլիսի 23-ին իր հրապարակած՝ «K Street-ը [լոբբիստական ընկերությունների փողոց] փող է աշխատում 1915-ի Հայոց ցեղասպանությունից» խորագրով հոդվածով: Կոնգրեսում 26 տարիների ծառայության ընթացքում Գեբարդը համահեղինակել է մի քանի բանաձևեր Հայոց ցեղասպանության վերաբերյալ և բազմիցս խոսել Հայոց ցեղասպանության ճանաչման կարևորության մասին: 2000 թվականին Գեբարդը և Ներկայացուցիչների պալատի այլ երկու դեմոկրատ կոնգրեսականներ համատեղ նամակ էին ստորագրել ուղղված այն ժամանակվա խոսնակ Դենիս Հաստերտին՝ հորդորելով նրան դասավորել Հայոց ցեղասպանության վերաբերյալ բանաձևի անհապաղ քվեարկությունը:

2005 թ. հունվարին, Ներկայացուցիչների պալատի իր աթոռը լքելուց ընդամենը մի քանի օր անց, Գեբարդը Վաշինգտոնում բացեց իր խորհրդատվական և լոբբիստական ընկերությունը: 2005-2009 թվականներին նա դարձավ կառավարության հետ կապերի հաստատման գծով ռազմավարական խորհրդատու DLA Piper միջազգային իրավաբանական ընկերության համար, որն ամսական 100 հազ. դոլար է ստացել Թուրքիայի շահերը պաշտպանելու համար, այդ թվում՝ լոբբինգ Հայոց ցեղասպանության բանաձևի ընդունման դեմ Ներկայացուցիչների պալատում… The New Republic-ը հաղորդել էր, որ Գեբարդը հանդիպումներ է կազմակերպել Թուրքիայի խորհրդարանի անդամների և Ներկայացուցիչների պալատի դեմոկրատ ղեկավարների միջև, օգնել է Միացյալ Նահանգներում Թուրքիայի դեսպանին հանդիպում ունենալ «թերահավատ Նենսի Փելոսիի» հետ և շրջանառության մեջ դրել Հայոց ցեղասպանությունը ժխտող՝ «Կոչ իմաստության» վերնագրով գրքույկը:

Ամերիկահայերը և բարի կամքի տեր բոլոր մարդիկ չպետք է լուռ մնան, երբ Գեբարդը հարստանում է թուրքական արյունոտ փողերով... Նրանք պետք է զգուշացնեն նրա լոբբիստական ընկերության հաճախորդներին՝ Anheuser-Busch, «Բոինգ», «Շևրոն», Enterprise Rent-A-Car, «Ջեներալ էլեկտրիկ», «Գոլդման սաքս», «Գուգլ», Լոս Անջելեսի օդանավակայան, Ֆուտբոլի ազգային լիգա, Օկլենդի նավահանգիստ և «Յունայթեդ էյրլայնս», որ կբոյկոտեն նրանց արտադրանքն ու ծառայությունները, եթե այս ընկերությունները չեղյալ չհամարեն իրենց պայմանագրերը &la quo;Գեբարդ գրուպի» հետ: Նաև բողոքի նամակներ պետք է հղել «Ֆորդ» ավտոմոբիլային ընկերությանը և «Սկրիպս» հետազոտական ինստիտուտին՝ իրենց տնօրենների խորհրդում նրան տեղ հատկացնելու համար:

Ի վերջո, ընթերցողները պետք է ուղղակի նամակներ հղեն Գեբարդին (Gephardt Government Affairs, 1101 K Street, N.W., Suite 310, Washington, D.C. 20005) կամ [email protected] հասցեով էլեկտրոնային նամակներ ուղարկեն՝ հանդիմանելով նրան իր խիստ անբարոյական վարքագծի համար...

Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի


***



Դիվերսիայի անհաջող 16 փորձ եւ 36 զոհ. Մովսես Հակոբյանը' Ադրբեջանի կորուստների եւ ԼՂՀ հաջող հակահարվածների մասին

 

Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ ուժերի շփման գծում իրավիճակն առանձնահատուկ է համարում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության բանակի հրամանատար Մովսես Հակոբյանը' նշելով, որ ՊԲ առաջապահ ուժերը կարողացել են փոքր խմբերով մեծ խնդիրներ լուծել եւ դա անել հաջողությամբ: Հուլիսի վերջի եւ օգոստոսի սկզբի դրությամբ' ադրբեջանական կողմը մի քանի ուղղությամբ եւ մի քանի օր անընդմեջ դիվերսիոն հարձակման 16 անհաջող փորձ է արել, ղարաբաղյան կողմն իրականացրել է հետախուզական յոթ գործողություն' մեծամասամբ հաջողված:

«Օգոստոսի 1-2 գիշերը Լեռնային Ղարաբաղի մարտական դիրքերից մեկի վրա բացահայտ հարձակում է տեղի ունեցել, քանի որ 40-50 հոգով դիվերսիոն գործողություն չեն իրականացնում: Իհարկե, նման գործողությունների նպատակն էր արդարացնել իրենց կորուստները, ինչ-որ բնագծեր կամ դիրքեր զբաղեցնել հասարակությանը ներկայացնելու համար»,-«Արմենպրես»-ի թղթակցի հաղորդմամբ' ասաց Հակոբյանը' ընդգծելով, որ ադրբեջանական կողմը վերջին գոծողություններով ունի 36 զոհ. բոլորի անուն ազգանունները կան, վերցվել են հենց ադրբեջանական լրատվամիջոցներից, եւ Մովսես Հակոբյանը պատրաստ է դրանք հրապարակել անհրաժեշտության դեպքում:

Նրա խոսքով' ադրբեջանական լրատվամիջոցներն ավելի վաղ սկսել են լուսաբանել իրենց ծրագրերը, քան նրանց ղեկավարությունը կարողացել է դրանք իրականացնել: Ղարաբաղյան կողմի կանխարգելիչ միջոցառումներին մասնակից զինծառայողների թիվը չի գերազանցել վեցը, իսկ ադրբեջանական կողմը միայն մեկ դեպքում 13 զոհ է տվել, այդ թվում' նրանց հրամանատարը: «Կարելի է փոքր խմբով շատ մեծ խնդիրներ իրականացնել»,-հայտարարեց Հակոբյանը:

Կրակոցների թիվը մեծացել է նախորդ տարվա համեմատ' անցյալ տարի հնչել է ընդհանուր առմամբ 7 հազար 560, իսկ այս տարի՝ 17 հազար 903 կրակոց: Հակառակորդը լարված շրջանում կրակել է նաև խոշոր տրամաչափի դիպուկահար հրացաններից, ինչին ԼՂՀ ՊԲ ստորաբաժանումները պատասխանել են ու պարտադրել, որ հետ քաշվեն: Մարտ-ապրիլին դիպուկահարների գործողությունների աճ է գրանցվել:

 

***

 

Ստամբուլում հարձակվել են ադրբեջանցիների հավաքատեղի սրճարանի վրա

 

Ստամբուլում ադրբեջանցիների հավաքատեղի հանդիսացող սրճարանի վրա զինված հարձակում է տեղի ունեցել: Անհայտ անձինք մոտեցել են Բաշաքշեհիրի շրջանում գտնվող սրճարանին եւ պատուհաններից ներս կրակ բացել ավտոմատ զենքերով: Հարձակման հետեւանքով սրճարանում գտնվող անձանցից 11-ը վիրավորվել են: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական «Իհլաս» լրատվական գործակալությունը:

Ոստիկանությունը հրապարակել է միջադեպի հետ կապված սրճարանի մոտ տեղադրված տեսախցիկների նկարահանումները, որտեղ երեւում է, թե կրակ բացելուց հետո հանցագործներն ինչպես են փախչում սրճարանի մոտից:

Սրճարանի թեյավաճառ Ջեւդեթ Թայֆունը լրագրողներին պատմել է, որ գնդակոծության պահին ինքը դրսում է եղել եւ հարձակվողներին տեսել է հետեւից: «Ես նրանց վրա քար նետեցի եւ վազեցի հետեւներից: Նրանցից մեկը փորձեց կրակել ինձ վրա, բայց զենքը չկրակեց: Իշխանությունները պետք է ուշադրություն դարձնեն այս միջադեպի վրա: Մենք' ադրբեջանցիներս, չենք կարողանում խմբով հավաքվել որեւէ տեղ: Ես այս սրճարանը չեմ կարող վերաբացել: Համոզված եմ, որ այստեղ այլեւս ոչ ոք չի գա: Մենք նման դեպքերի առնչվել ենք նաեւ նախկինում», -ասել է Թայֆունը :

Ոստիկանությանը դեռեւս հայտնի չէ ադրբեջանցիների սրճարանի վրա տեղի ունեցած հարձակման պատճառը:

 

***

 

Մոսկվայում Թուրքիայի դեսպանատան զինանշանի վրա կրակած հայ ձեռնարկատիրոջ դեմ քրեական գործ է հարուցվել

 

Մոսկվայում Թուրքիայի դեսպանատան զինանշանի վրա կրակած հայազգի 43-ամյա Արթուր Միրզոյանն առնվազն մեկ ամիս կալանքի տակ կսպասի իր գործով դատարանի որոշմանը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով թուրքական Haberler.com-ը, Միրզոյանը կարող է դատապարտվել մինչև 5 տարվա ազատազրկման:

Մոսկվայի Համովնիչսեկի դատարան տարված Միրզոյանը հաստատել է իր մեղքը: Նա նշել է, որ պատրաստ է 500 հազար ռուբլի տուգանք վճարել և չի պատրաստվում մինչև հետաքննության ավարտը լքել Ռուսաստանի տարածքը:

Կասկածյալի իրավաբան Գ. Շատվորյանը հայտնել է, որ իր պաշտպանյալն ամուսնացած է և երկու երեխա ունի, աշխատում է ու չի պատրաստվում թաքնվել: «Հանցանք գործելուց չթաքնվեց և սպասեց ոստիկանության գալուն: Վերոնշյալ հանցանքը թույլ է տալիս, որ այդ գործով հետաքննության ժամանակ մեղադրյալը լինի ազատության մեջ: Այդ իսկ պատճառով մենք ցանկանում ենք, որ նա գրավի դիմաց ազատ արձակվի: Նա վտանգ չի ներկայացնում հասարակության համար: Նրա գործողությունը մարդկանց չի վնասել, պաշտպանյալս մարդկանց վնասելու միտում չի ունեցել»,- ասել է Շատվորյանը:

Ընդգծելով, որ Միրզոյանը հոգեպես հավասարակշռված անձնավորություն է' Շատվորյանը դեռևս չի ցանկացել խոսել արարքի դրդապատճառների մասին: Միաժամանակ նա նշել է, որ իր պաշտպանյալն ունեցել է զենք կրելու թույլտվություն:

Ռուսական պարբերականներից մեկի հետ զրույցում Արթուր Միրզոյանի գլխավորած «Դոբրի լես» կազմակերպության աշխատակիցներից մեկը հայտնել է, որ Միրզոյանի պապերը, 1915 թվականի Հայոց ցեղասպանությունից փրկվելով, տեղափոխվել են Արևելյան Հայաստան:

Օգոստոսի 18-ին 43-ամյա Արթուր Միրզոյանը կրակել էր Ռուսաստանում Թուրքիայի դեսպանատան զինանշանի վրա: Նա անմիջապես ձերբակալվել էր, սակայն հրաժարվել էր խոսել իր արարքի դրդապատճառների մասին: Միրզոյանի գործողության հետևանքով տուժածներ չեն եղել:

 

***

 

Ստեփանակերտի օդանավակայանը կգործարկվի օդանավերի անհրաժեշտ բազա ունենալուց հետո

 

Ստեփանակերտի օդանավակայանն այս պահին չի գործարկվում միայն այն պատճառով, որ անհրաժեշտ քանակությամբ օդանավեր չկան: Այս մասին Ստեփանակերտում լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԼՂՀ պաշտպանության նախարար Մովսես Հակոբյանը՝ անդրադառնալով հարցին, թե ինչու մինչ օրս Ստփանակերտի օդանավակայանը չի գործում: «Օդանավակայանը գործարկելու համար մենք պետք է առնվազն 2 օդանավ ունենանք, որովհետև մենք չենք կարոÕ ² տոմսեր վաճառել մարդկանց և ասել կներեք, ինքնաթիռն այս պահին սպասարկման մեջ է: Ավելի կայուն աշխատելու համար մենք չենք ցանկանում մտնել այդ դաշտ, տոմսերը վաճառել և ասել, գիտեք մեր օդանավը փչացել է և մենք չենք կարող թռիչք իրականացնել»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց նա՝ ընդգծելով, որ նման դեպքում ոչ ոք երկրորդ անգամ ցանկություն չի ունենա օգտվել օդանավակայանից:

Նա ընդգծեց, որ հարկավոր է ինքնաթիռների այնպիսի բազա ունենալ, որպեսզի որևէ մեկի մոտ կասկած չառաջանա, որ չվերթները պարբերաբար և միշտ լինելու են: «Խնդիրը միայն սրա մեջ է, այլ խնդիր չկա: Օդանավականն ամբողջությամբ պատրաստ է: Այսօր մեր ուղղաթիռներն այնտեղ իջնում են և որևէ խնդիր չկա»,- ասաց ՊԲ հրամանատարը:

ՊԲ հրամանատարն անդրադարձավ նաև ադրբեջանական կողմի պնդումներին, թե իրենք կխփեն Ստեփանակերտի օդանավակայից չվերթ կատարող ինքնաթիռներին՝ ընդգծելով , որ այդ հայտարարությունները որևէ կապ չունեն օդանավակայանը չգործարկելու հետ: «Նրանք միայն հայտարարություններ են անում, սակայն իրենք էլ գիտեն, որ դա այնքան էլ հեշտ չէ իրագործել: Քաղաքացիական օդանավին հարվածելը, նշանակում է պատերազմ սկսել: Միևնույն ժամանակ, մեր խոցման գոտում ևս բազմաթիվ ադրբեջանական ինքնաթիռներ են լինում և մենք էլ կարող ենք հանգիստ դրանց խփել, սակայն սա այնքան էլ հեշտ չէ: Մեզ նման հայտարարություններ չեն վախեցնում և դրանք լուրջ չեն»,- ասաց Հակոբյանը:

 

***

 

Լոռիում վթարի ենթարկված մոտոցիկլետի վարորդը հիվանդանոցի ճանապարհին մահացել է

 

«ԻԺ-Պլանետա» մոտոցիկլետը Լոռու մարզի Ճոճկան գյուղի գյուղամիջյան ճանապարհին օգոստոսի 19-ին' ժամը 19.30-ին, կորցրել է կառավարումը և շրջվել, ինչի հետևանքով վարորդը' 1973թ. ծնված Արծրուն Չերչինյանը, հիվանդանոց տեղափոխելու ճանապարհին մահացել է: Կատարվում է քննություն:

 

***

 

Ադրբեջանը միջազգային հետախուզություն է հայտարարել թուրք գործարարի նկատմամբ

 

Ադրբեջանի իրավապահ մարմինները հետախուզություն են հայտարարել հերթական թուրք գործարարի նկատմամբ, ով հրաժարվում է վճարել հարկերը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է ադրբեջանական «ԱՊԱ» գործակալությունը:
Թուրքիայի 58-ամյա քաղաքացի Մեհմեդ Յայլաքի մասին համապատասխան հայտարարությունը տեղադրվել է «Ինտերպոլ»-ի պաշտոնական կայքում: Նշվում է, որ թուրք գործարարը Ադրբեջանում զբաղվում էր ձեռնարկատիրությամբ:
Վերջին շրջանում Ադրբեջանը մի քանի անգամ միջազգային հետախուզություն է հայտարարել Թուրքիայի քաղաքացի տարբեր ձեռներեցների նկատմամբ, ովքեր բոլորն էլ մեղադրվում են հարկերը վճարելուց խուսափելու մեջ:

 

***

 

Կիևի հայերը արյուն են հանձնել ռազմական գործողություններից տուժած ուկրաինացիների համար

 

Կիևի հայ համայնքի ավելի քան 50 ներկայացուցիչ սեփական նախաձեռնությամբ արյուն է հանձնել այն ուկրաինացիների համար, ովքեր վիրավորվել են երկրում տեղի ունեցող ռազմական գործողությունների հետևանքով: Ուկրաինահայերը արյուն հանձնել են Ուկրաինայի պաշտպանության նախարարության հոսպիտալում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով «Ազատություն» ռադիոկայանի ուկրաինական ծառայությունը, լրագրողների հետ զրույցում Կիևի հայ համայնքի ներկայացուցիչ Արթուր Մարտիրոսյանը շեշտել է, որ իրենք ցավում են երկրում տեղի ունեցող իրադարձությունների համար և ցանկանում են այս կերպ աջակցել ռազմական գործողությունների հետևանքով վիրավորված իրենց ուկրաինացի եղբայրներին:

Սա միակ նախաձեռնությունը չէ, որով ուկրաինահայերը հանդես են եկել աջակցելու երկրի հարավում ապրող իրենց հայրենակիցներին: Ուկրաինայի հայերի միությունից հայտարարել են, որ ծրագրեր են մշակում Դոնեցկի և Լուգանսկի մարզերի բնակիչներին հումանիտար աջակցություն տրամադրելու համար: Այդ նպատակով Ուկրաինայի հայերի միության նախագահ Վիլեն Շատվորյանը Կիեում հանդիպել է Կարմիր խաչի միջազգային կազմակերպության Ուկրաինայի պատվիրակության ղեկավար Իվան Ուսիչենկոյին: Հանդիպմանը կողմերը քննարկել են մի շարք ծրագրային-աշխատանքային հարցեր, որոնց միջոցով հնարավոր կլինի հումանիտար օգնություն հասցնել երկրի արևելք: Վիլեն Շատվորյանը տեղեկացրել է, որ մինչ այդ էլ Ուկրաինայի հայերի միությունը պարբերաբար տրամադրել է աջակցություն, սակայն առավել մասշտաբային ծրագրերի իրականացման համար անհրաժեշտ է ԿԽՄԿ-ի հետ համագործակցությունն ու որոշ հարցերում նրանց աջակցությունը:

 

***

 

Զինվորի մայրը երախտապարտ է իր որդու հրամանատարությանը

 

Մատաղիսում ծառայող հայ զինվորի մայրը շնորհակալություն է հայտնել ՊՆ Մատաղիսի N զորամասի հրամանատար Հարություն Ամիրխանյանին, գումարտակի հրամանատար Վիգեն Սիմոնյանին, վաշտի հրամանատար Ալիկ Սարուխանյանին, ինչպես նաև բժիշկ Սամսոն Բազիկյանին, իր որդու' 5-րդ գումարտակի 15-րդ վաշտի զինվոր Կարեն Եփրեմյանի հանդեպ ցուցաբերած մարդկային ու հոգատար վերաբերմունքի համար:

Այս մասին «Արմենպրես»-ը տեղեկացավ ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանի ֆեյսբուքյան էջից:

«Երբ որդիս զորակոչվեց բանակում ծառայելու, ես մտահոգություն ու անհանգստություն ունեի, թե իմ որդին ինչպես և որտեղ է անցկացնելու ծառայությունը: Քանի որ տղաս իմ օջախի միակ արու զավակն է և ամուսնուս մահից հետո նա է մնացել մեր ընտանիքի միակ ուրախությունն ու ապավենը, ես կրկնակի մտավախություն ունեի որդուս համար:

Բայց երբ մի քանի օր առաջ մասնակցեցի իմ տղայի զինվորական երդման արարողությանը, հասկացա, որ նա գտնվում է բարեգութ և հուսալի մարդկանց շրջապատում: Եվ ոչ միայն իմ որդին: Ուրախությամբ նկատեցի, որ բոլոր զինվորները գտնվում են բարեգութ և մարդկային բարձր նկարագիր ունեցող հրամանատարների հուսալի ձեռքերում:

Հայրենի տնից հարյուրավոր կիլոմետրեր հեռու գտնվող բազմաթիվ երիտասարդներ, այդպիսի հրամանատարների շնորհիվ երկրորդ տուն են համարում բանակը, և հավատացած եմ, որ տուն կվերադառնան տղամարդուն արժանավայել դաստիարակություն ստացած»,- գրել է Կարեն Եփրեմյանի մայր' Կարինե Կարապետյանը քաղաք Ջերմուկից:

Նա նաև շնորհակալություն է հայտնել ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին' պաշտպանության համակարգը փորձառու և հիանալի կադրերով համալրելու համար, ինչպես նաև նամակում նշել է, թե աղոթում է, որ խաղաղություն լինի:

 

***

 

ԱԻՆ-ում նոր նշանակումներ են կատարվել

 

ՀՀ ԱԻ նախարար Արմեն Երիցյանի հրամանով' օգոստոսի 20-ին ԱԻ նախարարության համակարգում կատարվել են մի շարք նոր նշանակումներ:

Նշանակումները կատարվել են ՓՈՒՎ հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնում, ՕԿՎ ճգնաժամային կառավարման կենտրոնում, Երևան քաղաքի փրկարարական վարչությա ն Շենգավիթ բաժնում և Արարատի մարզային փրկարարական վարչությունում:

ԱԻ նախարարի այլ հրամաններով, ՓԾ օպերատիվ կառավարման վարչության պետի տեղակալ Տիգրան Ավագյանին շնորհվել է փ/ծ փոխգնդապետի, իսկ ԵՓՎ Ավան բաժնի ավագ հրահանգիչ Հենրիկ Սիմոնյանին և ՓՈՒՎ հատուկ հրշեջ ջոկատի խմբի հրամանատար Արմեն Հարությունյանին' փ/ծ մայորի կոչումներ: