Սեյսմիկ պաշտպանության ծառայության դիտացանցն օգոստոսի 14-ից մինչև 20-ն ընկած ժամանակահատվածում տարածաշրջանում գրանցել է 3 բալ և ավելի ուժգնությամբ երկու երկրաշարժ: Օգոստոսի 13-ին 3-4 բալ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Իրանի Քալեյբար քաղաքից 40 կմ դեպի հյուսիս-արևելք: Հաջորդ օրը 3 բալանոց ստորգետնյա ցնցում է գրանցվել Իրանի Ահար քաղաքից 33 կմ դեպի արևմո ւտք:

 

Տարածաշրջանից դուրս նույն ժամանակահատվածում 6.2 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել Իրան-Իրաք սահմանային գոտում' Դեհլորան (Իրան) քաղաքից 35 կմ դեպի արևելք: Երկրաշարժին հետևել է 4 և ավելի մագնիտուդով 41 հետցնցում, որից հինգն ունեցել են 5.7, 5.7, 5.9, 5.3 և 5.6 մագնիտուդ ուժգնություն: Ստորգետնյա ցնցումներն զգացվել են Իլամ, Լուրեստան և Խուզեստան նահանգներում:

 

Երկրաշարժի հետևանքով տուժել են ավելի քան 250 մարդ, կան ավերածություններ, խաթարվել է հեռահաղորդակցության համակարգը, դադարեցվել են ջրամատակարարումը և էլեկտրամատակարարում ը: Իլամ նահանգի Աբադան քաղաքից ոչ հեռու գտնվող 11 գյուղերից 8-ն ավերվել են: