Վերջին մի քանի օրվա ընթացքում երրորդ հուժկու երկրաշարժն է տեղի ունեցել Իրանում: Ինչպես հաղորդել է ԻՌՆԱ գործակալությունը, օգոստոսի 21-ի առավոտյան 4,3 մագնիտուդով ստորգետնյա ցնցումներ են գրանցվել երկրի արեւմուտքում, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:

 

ԻՌՆԱ գործակալության տվյալներով՝ երկրաշարժի հետեւանքով Իլամի նահանգի Մուրմուրի քաղաքի շրջակայքում քանդվել են բազմաթիվ տներ: Հաղորդվում Է, որ զոհեր եւ տուժածներ չկան, քանի որ բնակչությունը ժամանակին տարահանվել Է այն գոտուց, որտեղ անցյալ կիրակի օրվանից զգացվել են տարբեր ինտենսիվության ավելի քան 100 ստորգետնյա ցնցումներ:

 

Աբադան, Դեխլորան եւ Մուրմուրի քաղաքներում մեկ շաբաթվա ընթացքում վնասվել Է ավելի քան 17 հազար շենք, հաղորդել Է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը: