Հանգուցային այն հիմնախնդիրներից մեկը, որոնք խանգարում են լուծելու ուկրաինական ճգնաժամը, ընդլայնվելու՝ ՆԱՏՕ-ի ձգտումն Է եւ Արեւմուտքի ցանկությունն Ուկրաինան բացառել Ռուսաստանի ազդեցության ոլորտից, գրել է ամերիկյան The Foreign Affairs հանդեսը, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:

 

ԱՄՆ-ը հենց ամենասկզբից սխալ Է կառուցել իր պահվածքն ուկրաինական հարցում, նշել Է FA-ն: Փոխանակ հաշվի առնելու աշխարհաքաղաքական պայմանները, մասնավորապես, տարածաշրջանում Ռուսաստանի շահերը, եւ գիտակցելու, որ Մոսկվայի դիրքորոշումն ուկրաինական հարցում պայմանավորված Է իր անվտանգության միանգամայն օրինական անհանգստությամբ, Վաշինգտոնը լիովին կենտրոնացել Է Ուկրաինան արեւմտամետ երկիր դարձնելու՝ իր ցանկության վրա, նշել Է հրատարակությունը:

 

Ո՛չ պատժամիջոցները, ո՛չ Էլ սին մեղադրանքները Ռուսաստանի հասցեին չեն օգնի` լուծելու ճգնաժամն Ուկրաինայի արեւելքում, ընդգծել Է հանդեսը, ուկրաինական հակամարտության կարգավորման գործում Էապես կարող Էր օգնել սոսկ Արեւմուտքի դիրքորոշման փոփոխումը: ԱՄՆ-ը եւ Եվրամիությունը պետք Է ձգտեն ոչ թե արեւմտականացնելու Ուկրաինան եւ նրան ներգրավելու ՆԱՏՕ-ի մեջ, այլ այն բանին, որ վերջինս ձեռք բերի քաղաքական չեզոքություն եւ դառնա տնտեսապես բարեկեցիկ երկիր, կարծում Է The Foreign Affairs-ը, հաղորդել Է ՌԻԱ «Նովոստին»: