Համաձայն Դոնի Ռոստովում ՀՀ գլխավոր հյուպատոսությանը Հյուսիսային Օսեթիայի արտակարգ իրավիճակների նախարարության տրամադրած տեղեկատվության' Ռուսաստանը Վրաստանին կապող ավտոճանապարհը առնվազն տասն օր փակ է լինելու:

 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտգործնախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից, հաշվի առնելով վերոնշյալը' գերատեսչությունը կրկին հորդորում է ձեռնպահ մնալ առաջիկա օրերին տվյալ ուղղությամբ երթևեկելուց: