Հայաստանում ռուսական ռազմակայանի տանկիստներն «Ալագյազ» ուսումնա-վարժական համալիրում ձեռնամուխ են եղել Տ-72 տանկերի եւ դրանց սպառազինությամբ կրակի վարման ուսուցմանը «տանկային սպրինտի»՝ որպես «տանկային բիատլոնի» տարրի նոր մեթոդիկայով:

 

Ինչպես «Արմենպրես»-ին հաղորդել են Հարավային զինվորական օկրուգի մամուլի ծառայությունից, երկշաբաթյա պարապմունքներում ներգրավված են ավելի քան 100 զինծառայողներ, որոնք անցել են հրաձգության եւ վարման ժամանակ միայնակ պատրաստության եւ անձնակազմերի ներդաշնակվածության նախապատրաստական շրջան:

 

Ուսուցման ժամանակ սպրինտային մրցումներին երիտասարդ տանկիստներին պատրաստելիս հիմնական ուշադրությունը կնվիրվի առավելագույնս արագ մեկնարկին եւ այնպիսի խոչընդոտների հաղթահարմանն, ինչպիսիք են ոլորավայրԷջքը (օձաշարը), ծանծաղուտը, բլուրը (կտրուկ վերելքը), անվածրային կամուրջը, զառիվերակը, հակատանկային խրամատը՝ շարժիչի կենսունակության համար առավելագույնս թույլատրելի արագությամբ:

 

Հրաձգություն վարելիս հիմնական շեշտը կուղղվի 125-միլիմետրանոց ավտոմատ թնդանոթի արագ լիցքավորմանը, 1600-ից մինչեւ 1800 մետր հեռվություններում հայտնվող թիրախների հետախուզմանը, դիպուկ նշանառությանը եւ թիրախին խփելուն:

 

Ռուսական ռազմակայանի տանկիստների ուսուցումը կավատվի կտրտված տեղանքով Տ-72 տանկերով մրցական սպրինտներով՝ զորամասի «լավագույն տանկային անձնակազմ» գավաթի համար: