ՀՀ ԱԻՆ-ում օգոստոսի 21-ին' ժամը 12.48-ին, ահազանգ է ստացվել, որ Վայոց ձորի մարզի Գետափ գյուղում՝ «Ղռեր» կոչվող հանդամասում, այրվում է խաղողի այգի:

 

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, հրդեհը մեկուսացվել է ժամը 13.13-ին, մարվել՝ 13.23-ին:

 

Այրվել է 1000 քմ խոտածածկ տարածք, ջերմահարվել 3000 քմ խաղողի այգի, 22 պտղատու ծառ և 10 հակ անասնակեր: