Ավստրիայում Հայաստանի Հանրապետության դեսպան Արման Կիրակոսյանն օգոստոսի 20-ին աշխատանքային հանդիպում է ունեցել Վիեննայից 50 կմ հեռավորության վրա գտնվող Վիներ Նոյշտադտ (Wiener Neustadt) քաղաքի քաղաքապետ, Ավստրիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցության անդամ Բեռնհարդ Մյուլլերի հետ:

 

Վիներ Նոյշտադտի քաղաքապետի և ավագանու անդամների հետ քննարկվել են Հայաստանի հետ ապակենտրոնացված մակարդակով առևտրատնտեսական, մշակութային, կրթական ոլորտներում համագործակցության սկզբնավորման, մասնագետների փոխանակման խնդիրները, ինչպես նաև հայաստանյան քաղաքներից մեկի հետ փոխգործակցության սկզբնավորման հնարավորությունները: