Կայացան ֆուտբոլի Եվրոպայի լիգայի որակավորման չորրորդ փուլի առաջին հանդիպումները:

 

«Ակտոբեն» նվազագույն հաշվով պարտվեց «Լեգիային»: Նույն հաշվով «Ռեալ Սոսյեդատն» առավելության հասավ «Կրասնոդարի» նկատմամբ, «ՊՍՎ»-ն հաղթեց «Շախտյորին» (Բելառուս), «Կարաբյուքսպորը»' «Սենտ Էթյենին», «Զիմբրուն»' ՊԱՕԿ-ին, իսկ «Լոկերենը»' «Հալ Սիթիին»:

 

Խոշոր հաշիվ գրանցվեց «Աստանա» -«Վիլիառեալ» խաղում, որտեղ իսպանացիները հաղթեցին 0-3 հաշվով: «Տոտենհեմն» արտագնա խաղում 1-2 հաշվով ոչ մի հնարավորություն չտվեց «ԱԷԼ»-ին: Նույն արդյունքով «ՀԻԿ»-ը հաղթեց «Ռապիդին», իսկ «Դնեպրը»' «Հայդուկին»: «Էլֆսբուրգը» երկու գնդակ ուղարկեց «Ռիու Ավեի» դարպասը' սեփականն ընդունելով միայն մեկը: «Բրյուգեն» արտագնա խաղում նույն հաշվով հաղթեց «Գրասհոպերին»:

 

Ոչ-ոքի գրանցվեցին հետևյալ խաղերում' «Դինամո»-«Օմոնիա», «Ապոլոն»-«Լոկոմոտիվ», «Ռուխ»-«Մետալիստ», «Ղարաբաղ»-«Տվենտե», «Զարյա»-«Ֆեյենորդ», «Ցվոլե»-«Սպարտա», «Սպլիտ»-«Տորինո», «Ռիեկա»-«Շերիֆ»:

 

Մյունխենգլադբախի «Բորուսիան» 2-3 հաշվով առավելության հասավ «Սարաևոյի» նկատմամբ: «Պանայտինայկոսը» 4-1 հաշվով պարտության մատնեց «Միդտյուլանդին»:

 

Եվրոպայի լիգայի պատասխան խաղերը կկայանան մեկ շաբաթ անց: