Հայաստանի տանկային բիաթլոնի հավաքականի կհասներ նույն հաջողությանը, եթե անգամ բիաթլոնի աշխարհի առաջնության մասնակցեր ԱՄՆ հավաքականը:

 

«Այո, ես այն կարծիքին եմ, որ Հայաստանի թիմը կգրանցեր նույն արդյունքը, եթե բիաթլոնի աշխարհի առաջնության մասնակցեր Ամերիկայի Միացյալ Նահանգների թիմը: Ռուսաստանի Դաշտնությունը մասնակցության հրավեր ուղարկել էր ամբողջ աշխարհին»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս կարծիքը հայտնեց ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ, գեներալ-մայոր Վարդան Ավետիսյանը:

 

Զինծառայող փոխչեմպիոններից շարքային Ծառուկյանն, անդրադառնալով այն հարցին, թե արդյոք նույն արդյունքը կլիներ, եթե մրցաշարին մասնակցեր նաև ԱՄՆ թիմը, նշեց. «Քանի որ նրանք չեն ուսումնասիրել T-72 տանկը, այդ մրցումներին մասնակցելով, չէին կարողանա նույն արդյունքը ցույց տալ, ինչ-որ կլիներ իրենց հարազատ «Աբրամս» տանկով»,- եզրափակեց զինովորը:

 

Մերձմոսկովյան Ալաբինոյում անցկացված տանկային բիաթլոնի աշխարհի առաջնության եզրափակիչ փուլի արդյունքում Հայաստանի հավաքականը զբաղեցրել է երկրորդ տեղը: Այս տարի այդ առաջնության պատմության մեջ առաջին անգամ հանդիպել են աշխարհի 12 երկրների անձնակազմեր՝ Անգոլայի, Հայաստանի, Բելառուսի, Վենեսուելայի, Հնդկաստանի, Ղազախստանի, Ղրղըզստանի, Չինաստանի, Քուվեյթի, Մոնղոլիայի, Ռուսաստանի, Սերբիայի, իսկ ավելի քան 20 պետությունների պատվիրակություններ մրցումներին մասնակցում են դիտորդի կարգավիճակով: