Վրաստանի կողմից Ասոցացման համաձայանգիրը ստորագրելուց հետո էլ Հայաստանի քաղաքացիները շարունակելու են հարևան Վրաստան գնալ առանց մուտքի արտոնագրի: Նման կարծիք լրագրողների հետ հանդիպմանը հայտնեց վրացագետ Ջոնի Մելիքյանը:

 

«Վրաստանի միգրացիոն օրենքում կատարված բարեփոխումների համաձայն' Վրաստանը վերանայելու է վիզային ռեժիմը մի շարք երկրների հետ, ինչը, սակայն չի ազդելու Հայաստանի վրա: Օրեքի նախագծում ոչ մի երկիր դեռևս ամրագրված չէ, սակայն նշվում է, որ այս ամենը չի անդրադառնա ՆԱՏՕ-ի անդամ, Շենգենի գոտում գտնվող և ԱՊՀ անդամ երկրների վրա, ում հետ վիզային ռեժիմ Վրաստանը չի ունեցել»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ' պարզաբանեց Մելիքյանը:

 

Նրա խոսքով' մինչ այժմ Վրաստանն ավելի քան 180 երկրների հետ ունեցել է առանց վիզայի ռեժիմ: Նոր օրենքը ուժի մեջ կմտնի սեպտեմբերից, իսկ նոր երկրների հետ վիզային ռեժիմ սահմանելու ցուցակը պատրաստ կլինի, ամենայն հավանականությամբ, մինչև սեպտեմբեր:

 

Անդրադառնալով Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլի' Հայաստան կատարած պաշտոնական այցին' վրացագետն այն զուտ գործնական անվանեց: «Լուրջ սպասելիքներ չկան, քննարկվել են հիմնականում տնտեսական հարցեր:

 

Սա վրացի վարչապետի առաջին այցն է Հայաստան և այս հանդիպումով դրվեց անմիջական հարաբերությունների սկիզբը, որն իր ազդեցությունն, անկասկած, հետագայում կունենա: Կողմերը փոխանակվում են մոտեցումներով և կարծիքներով, թե ինչպես են տեսնում միջպետական հարաբերությունների ապագան:

 

Վրաստանի վարչապետը կայցելի նաև Թուրքիայի նորընտիր նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի երդմնակալության արարողությանը: Լինելով Հայաստանում' Ղարիբաշվիլին չի կարող չայցելել Ադրբեջան»,- նշեց նա:

 

Մելիքյանի համոզմամբ, տարբեր տնտեսական գոտիներին անդամակցելը չի ազդի հայ-վրացական հարաբերությունների վրա: «Արդեն իննսունակաների կեսից պաշտոնական և ոչ պաշտոնական ձևով Հայաստանը և Վրաստանը տարբեր բլոկներում են: Դուրս գալով ՀԱՊԿ-ից և ինտեգրվելով ՆԱՏՕ-ին' Վրաստանը ցույց տվեց, որ այլ խմբի մեջ է:

 

Երկու տարբեր ինտեգրացիոն մոդելների արդյունքում, չեմ կարծում, որ այս երկու երկրների հարաբերությունները կարող են վատանալ»,- ասաց փորձագետը' հավելելով, որ Վրաստանը կօգնի Հայաստանին հայկական ապրանքն իր տարածքով Եվրոպա արտահանելու, իսկ ՀայաստանÕ ¨ կարող է աջակցել Վրաստանին ապրանքները ՄՄ երկրներ արտահանելու հարցում: