Թուրքիայի նորընտիր Նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախագահի կարգավիճակով առաջին պաշտոնական այցը սեպտեմբերի 1-ին կկատարի ինքնահռչակ Հյուսիսային Կիպրոսի թուրքական հանրապետություն: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է «Անատուլու» լրատվական գործակալությունը:

 

Ըստ կայքի' սեպտեմբերի 3-ին Էրդողանը կայցելի Ադրբեջան, իսկ այնուհետեւ կմեկնի Ուելս' մասնակցելու ՆԱՏՕ-ի սեպտեմբերի 4-5-ին տեղի ունենալիք գագաթաժողովին:

 

Նշվում է նաեւ, որ սեպտեմբերի վերջին' 21-26-ին Էրդողանը Նյու Յորքում կմասնակցի ՄԱԿ-ի գլխավոր վեհաժողովի աշխատանքին: Անցկացվելիք նիստերի շրջանակում Էրդողանը հանդիպումներ կունենա մի շարք պետությունների ղեկավարների հետ:

 

Այսպիսով' Էրդողանի նախագահ ընտրվելուց հետո Բաքվի հայտարարություններն այն մասին, որ նա առաջին պաշտոնական այցը նախագահի կարգավիճակում կկատարի Ադրբեջան, հօդես ցնդեցին: Էրդողանը Կիպրոսը գերադասեց Ադրբեջանից: