Անձրեւների հետեւանքով Ճապոնիայում սկսված ջրհեղեղն ու սողանքը դարձել են 42 մարդու մահվան պատճառ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով BBC-ն, երկրի Հիրոսիմա շրջանում առավոտից շուրջ 3000 փրկարար է աշխատում, որոնք իրականացնում են որոնողական աշխատանքներ եւ օգնում բնակչությանը տեղահանվել: Ոստիկանությունը հայտնել է, որ եւս 43 մարդ համարվում է անհետ կորած:

 

Ջրհեղեղի հետեւանքով 100 հազար մ արդ ստիպված է լքել իր բնակավայրը: Ճապոնիայի կառավարությունն առայժմ վնասների մասին չի բարձրաձայնում: