Ադրբեջանի պետական վիճակագրական կոմիտեն հայտնել է, որ անցյալ տարի բժշկապրոֆիլակտիկ հաստատություններում գրանցված տուբերկուլյոզով հիվանդների թիվը կազմել է 11456 մարդ:

 

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով APA-ն, առաջին անգամ նման ախտորոշմամբ հիվանդների թիվը կազմել է 4528 մարդ (բնակչության 100 հազար մարդուն' 48,7 հոգի): Նրանցից 3652-ի մոտ թոքախտ է հայտնաբերվել, 100-ի մոտ' ոսկրախտ եւ հոդախտ, 38-ի մոտ' միզասեռական օրգանների տուբերկուլյոզ, 469-ի մոտ' տուբերկուլյոզային պլեվրիտ, 115-ի մոտ' ներկրծքային լիմֆատիկ օրգանների տուբերկուլյոզ, 11 հոգու մոտ' կերակրափողի, շնչափողի եւ բրոնխների տուբերկուլյոզ:

 

Առաջին անգամ տուբերկուլյոզով հիվանդություն ախտորոշվածներից 3270-ը տղամարդիկ են, 1258-ը' կանայք: Տուբերկուլյոզն ավելի հաճախ նկատվում է 18-29 տարիքի մարդկանց մոտ: