Հայաստանում 2013 թվականի ընթացքում վարորդական վկայական է ստացել 8021 կին վարորդ, իսկ վերջին երկու տարում կին վարորդների թիվը հանրապետությունում ավելացել է մոտ 16 հազարով:

 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ' այս մասին համապատասխան գրառումը ֆեյսբուքյան իր էջում կատարել է ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը:

 

«Անցած տարի ՀՀ-ում հաշվառվել է 2824 ճանապարհատրանսպորտային պատահար, որից ընդամենը 10-ը կին վարորդների մասնակցությամբ (ընդհանուրի 0,35 % ): 2013 թվականին տրանսպորտային միջոցը ոչ սթափ վիճակում վարող 1 կին վարորդ է հայտնաբերվել, որն էլ զրկվել է վարելու իրավունքից: Բարի երթ, սիրելի կանայք»,-նշված է գրառման մեջ: