Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը համոզված է, որ Ուկրաինայում հակամարտությունը կարող է լուծվել սոսկ քաղաքական ճանապարհով, ըստ որում նա նշում է, որ հարկ ճչկա ճեղքում սպասելու Մինսկի հանդիպմանը, որտեղ ներկա կլինեն Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը եւ Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն, սակայն առաջիկա բանակցությունները, նրա կարծիքով, անհրաժեշտ են, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

 

«Ես հաստատապես համոզված եմ, որ այստեղ կա սոսկ քաղաքական լուծում, որը ցանկանում եւ որին կարող են նպաստել Եվրամիությունը եւ Գերմանիան: Այս հակամարտության ռազմական լուծում չի լինի, ուստի միանգամայն անհրաժեշտ են քաղաքական բանակցություններ»,- ասել Է կանցլերն ADR հեռուստաալիքին տված հարցազրույցի ժամանակ: Նախօրյակին նա վերադարձել Է Կիեւ կատարած ուղեւորությունից:

 

«Հակամարտության լուծման հարցում միշտ գործում են երկու կողմեր, ուստի դա լավ Է, որ օգոստոսի 26-ին Ռուսաստանի նախագահ Պուտինը հանդիպում Է Ուկրաինայի նախագահ Պորոշենկոյի հետ: Իմ ուղեւորությունը Կիեւ ծառայել Է նաեւ այդ հանդիպման նախապատրաստմանը: Անշուշտ, Մինսկում ճեղքում սպասելու հարկ չկա, բայց եթե ցանկանում ես լուծում գտնել, ապա անհրաժեշտ Է խոսել միմյանց հետ»,- ասել Է Մերկելը, հաղորդել Է ՌԻԱ «Նովոստին»: