Դորտմունդի «Բորուսիայի» գործադիր տնօրեն Հանս-Յոահիմ Վատցկեն հայտարարել է, որ իրեն չի անհանգստացնում Մյունխենի «Բավարիայի» ներկայացուցիչների հայտարարությունները: Այս մասին գրում է Чемпионат.com-ը:

 

Վատցկեն, մասնավորապես, նկատի է ունեցել Մյունխենի «Բավարիայի» տնօրեն Կարլ Հայնց Ռումինիգեին: Վերջինս՝ խոսելով դորտմունդցիների հարձակվող Մարկո Ռոյսի մասին, ասել է, որ Գերմանիայի ազգային ընտրանու ֆուտբոլիստին 2015 թվականին կարելի է ձեռք բերել 25 միլիոն եվրոյով:

 

«Այնտեղ ասված շատ բաների վրա ես կարող եմ միայն ծիծաղել: Այդ ամենն ինձ չի անհանգստացնում: Իսպանացիների օրինակը ցույց է տալիս, որ «Ռեալի» և «Բարսելոնայի» փոխհարաբերությունները չեն վնասում ազգային առաջնությունը»,- Վատցկեի խոսքը մեջբերել է Sport1 ինտերնետ-հրատարակչությունը: