Երևան քաղաքում օգոստոսի 18-ից մինչև օգոստոսի 24-ն ընկած ժամանակահատվածում իրականացված ծառայության ընթացքում ճանապարհային ոստիկանության ճանապարհապարեկային ծառայության 1-ին սպայական գումարտակի ծառայողների կողմից ճանապարհային ոստիկանության հատուկ պահպանվող տարածք է տեղափոխվել 75 տրանսպորտային միջոց:

 

9 վարորդ մեքենան վարել է ոչ սթափ վիճակում, 65-ը' առանց համապատասխան փաստաթղթերի: Մեկ տրանսպորտային միջոցի վրա առանց համապատասխան թույլտվության տեղադրված է եղել գերհզոր ձայնային ազդանշաններ արձակող սարքավորում: