Սոցիալական ցանցերում տարածվել է «Իրաքի եւ Լեւանտի իսլամական պետություն» (ԻԼԻՊ) ահաբեկչական խմբավորման անդամների կողմից երեխաներին մարդկանց գլուխ կտրելու վարժանքներ անցկանելու սարսափելի լուսանկարներ:

 

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, լուսանկարներում երեւում է ԻԼԻՊ-ի ահաբեկիչների հագուստով երեխան, ով մի ձեռքում դանակ, մյուսով գլխից կախ բռնել է շիկահեր երեխա-տիկնիկ: ԻԼԻՊ-ի դրոշի առաջ կանգնած ահաբեկիչ-երեխայի ձեռքի տիկնիկը նմանեցված է օրերս նրա հայրերի կողմից գլխատված ամերիկացի լրագրողին: Հաջորդ լուսանկարում այդ տիկնիկը ԻԼԻՊ-ի դրոշի առաջ պատկերված է գլուխը կտրված վիճակում: