Infotop.lv կայքը կազմել է նախկին խորհրդային երկրների ամենագեղեցիկ աղջիկների վարկանիշային աղյուսակ, որում ընդգրկվել է երգչուհի Աննա Խաչատրյանը: Lurer.com-ը ձեզ է ներկայացնում կայքի լրագրողի հոդվածի թարգմանությունը` որոշակի կրճատումներով:

 

«Ինչպես ասել է իմ գործընկերներից մեկը` «ԽՍՀՄ-ն չկա, բայց գեղեցկուհիները մնացել են»: Կհանդգնեմ պնդել, որ ցամաքի 1/6-րդ մասը զբաղեցնող այս տարածքում են ապրում աշխարհի ամենագեղեցիկ աղջիկներն ու կանայք:

 

infoTOP-ը կազմել է նախկին խորհրդային երկրների ամենագեղեցիկ աղջիկների վարկանիշային աղյուսակ` առանձնացնելով ոչ միայն գեղեցիկ արտաքին ունեցողներին, այլև տաղանդավորներին, հաջողակներին և ճանաչվածներին` չնայած որոշ դեպքերում դա շատ դժվար է եղել իրականացնել: Եթե, օրինակ, համացանցում կան գեղեցիկ հայերի, վրացիների, թաթարների, ուկրաինացիների առանձին վարկանշային աղյուսակներ, ապա Արևելքում դրանց թիվը գնալով նվազում է` բացառությամբ, երևի թե, Ղազախստանի:

 

Այնուամենայնիվ, մեզ հաջողվեց իրականացնել մեր նպատակը, բայց թե ինչքանով` դուք պետք է դատեք: Եվ այսպես.


Հայաստան


Певица Анна Хачатрян, Армения

 

Լուսանկարը' armladies.files.wordpress.com

 

Երգչուհի Աննա Խաչատրյանը ծնվել է 1980թ. հունիսի 26-ին, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի սան է: Նա ավարտել է Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանը: Աննա Խաչատրյանը 1998թ. Բուլղարիայում արժանացել է «Ոսկե սկավառակ» մրցույթի գրան-պրի մրցանակին, 2000թ. Կիևում անցկացված «Սլավյանսկի բազարում» գրավել է պատվավոր երրորդ հորիզոնականը, Ղազախստանում ստացել է «Ասիայի ձայնը» մրցույթի հատուկ մրցանակը, իսկ 2001թ. Բուլղարիայում անցկացված «Discovery» մրցույթում' հատուկ մրցանակներից մեկը' «Ամենախոստումնալից երգչուհի» անվանմամբ:

 

Ստորև ներկայացնում ենք Աննայի երգերից մեկը' «Դեռ կա»...

 

 

Ադրբեջան


Певица Айсель Теймурзаде

 

Լուսանկարը` branibor.blogspot.com

 

Երգչուհի Այսել Թեյմուրզադեն ծնվել է 1989թ. ապրիլի 25-ին: Նա Արաշի հետ Ադրբեջանը ներկայացրել է Եվրատեսիլում` զբաղեցնելով 3-րդ հորիզոնականը:

 

Բելառուս


Белорусская биатлонистка Дарья Домрачева

 

Լուսանկարը` ffclub.ru

 

Բելառուս բիաթլոնիստուհի Դարյա Դոմրաչովան ծնվել է 1986թ. օգոստոսի 3-ին: Դարյան 2014թ. Սոչիի Օլիմպիական խաղերի եռակի հաղթող է, ինչպես նաև բրոնզե մեդալակիր, աշխարհի կրկնակի չեմպիոն, սպորտի վարպետ, Բելառուսի հերոս: Դոմրաչովան դարձել է աշխարհի միակ բիաթլոնիստուհին, որը նվաճել է երեք ոսկի մեդալ մեկ Օլիմպիական խաղերի ընթացքում:

 

 

Վրաստան


 Модель и актриса Нини Небиеридзе

 

Լուսանկարը` vk.com

 

Մոդել և դերասանուհի Նինի Նեբիերիձե (1996թ. հոկտեմբերի 5):

 

Ղազախստան


 Волейболистка Сабина Алтынбекова

 

Լուսանկարը` vk.com

 

Վոլեյբոլիստուհի Սաբինա Ալտինբեկովան (1996թ. նոյեմբերի 5) Ղազախստանի վոլեյբոլի երիտասարդական հավաքականի անդամ է: Թայպեյում այս ամառ անցկացված Ասիայի առաջնությունում նա ճանաչվել է ամենագեղեցիկ մարզուհի: 

 

Ղրղզստան


 Бегимай Туратбекова

 

Լուսանկարը` kyrgyzcinema.com

 

Մոդել և դերասանուհի Բեգիմայ Տուրատբեկովա (1981թ. հուլիսի 21):

 

Լատվիա


 Топ-модель Гинта Лапиня

 

Լուսանկարը` kasjauns.lv

 

Թոփ-մոդել Գինտա Լապինյան (1989թ. հունիսի 30) ներկայումս ապրում է ԱՄՆ-ում և ընդգրկված է աշխարհի լավագույն 50 սուպերմոդելների ցուցակում: 

 

Լիտվա


 Литовская топ-модель и актриса Эдита Вилкевичуте

 

Լուսանկարը` theplace.ru

 

Լիտվացի թոփ-մոդել և դերասանուհի Էդիտա Վիլկեվիչուտեն (1989թ. հունվարի 1) Calvin Klein Eternity Aqua օծանելիքի "պաշտոնական դեմքն է": Models.com-ի վարկածով նա զբաղեցրել է 14-րդ հորիզոնականը` աշխարհի ամենապահանջված մոդելների ցուցակում, ինչպես նաև 13-րդ հորիզոնականը` աշխարհի ամենասեքսուալ և 30-րդը` ամենաբարձր վարձատրվող մոդելների ցանկում:

 

 Մոլդովա


художница Валерия Дука

 

Լուսանկարը` taste-of-life.md

 

Տաղանդավոր նկարչուհի Վալերիա Դուկան (1995թ. հունիսի 26) թեքվանդոյի Մոլդովայի եռակի չեմպիոն է, ունի սև գոտի:

 

Ռուսաստան


 теннисистка Мария Шарапова

 

Լուսանկարը` EPA/LETA

 

Հայտնի թենիսիստուհի Մարիա Շարապովան (1987թ. ապրիլի 19) թենիսի պատմության լավագույն 10 թենիսիստուհիներից է, որոնց հաջողվել է տարբեր տարիներին հաղթել Մեծ սաղավարտի բոլոր մրցաշարերը: Աշխարհի ամենաբարձր վարձատրվող մարզուհիներից մեկն է, ՌԴ սպորտի վարպետ:

 

 

Տաջիկստան


 таджикская певица Нигина Амонкулова

 

Լուսանկարը` vk.com

 

Երգչուհի Նիգինա Ամոնկուլովա (1986թ. հունվարի 30):

 

 

Թուրքմենստան


 Сельби Ниязова

 

Լուսանկարը` turkmenistan.gov.tm

 

Թուրքմենիայի ազգային կոնսերվատորիայի կոմպոզիտորական բաժնի սան Սելբի Նիյազովա:

 

Ուզբեկստան 


 Актриса Гульчехра Эшонкулова

 

Լուսանկարը` vk.com

 

Դերասանուհի Գուլչեխրա Էշոնկուլովա (1981թ. հունիսի 21):

 

 Ուկրաինա


 Вера Брежнева (Галушка)

 

 Լուսանկարը` Կ. Մարկարյանի

 

Երգչուհի, դերասանուհի Վերա Բրեժնևան (Գալուշկա) ծնվել է 1982թ. փետրվարի 3-ին:

 

 

 Էստոնիա


Трийну Кивилаан

 

Լուսանկարը` vk.com

 

Մոդել և երգչուհի Տրիյնու Կիվիլաան (1989 հունվարի 13) "Vanilla Ninja" խմբի նախկին անդամներից է:

 

Ստորև ներկայացնում ենք նաև նախկինում ԽՍՀՄ կազմում ընդգրկված ինքնավար հանրապետություններից երեքի ներկայացուցիչներին:

 

Բաշկիրիա


Ляйсан Утяшева

 

Լուսանկարը` 13thsky.ru

 

Գեղարվեստական մարմնամարզության աշխարհի չեմպիոն Լյայսան Ուտյաշևան (1985թ. հունիսի 28) նաև հեռուստահաղորդավարուհի է, սպորտի վարպետ, սպորտային մեկնաբան, Եվրոպայի վեցակի չեմպիոն:

 

Թաթարստան


Алсу Сафина

 

Լուսանկարը` dic.academic.ru

 

Թաթարստանի ժողովրդական արտիստ Ալսուն (1983թ. հունիսի 27) մասնակցել է Եվրատեսիլ 2000-ին և զբաղեցրել 2-րդ հորիզոնականը:

 

 

Չեչնյա


певица Хеда Хамзатова

Լուսանկարը` vk.com

 

Չեչնյայի 24-ամյա ժողովրդական արտիստ Հեդա Համզատովա: 

 

 

Սկզբնաղբյուրը` այստեղ»: