Հիվանդանոցից ոստիկանության Գավառի բաժնում օգոստոսի 24-ին' ժամը 20.30-ին, հաղորդում է ստացվել, որ մարմնական վնասվածքներով իրենց մոտ է տեղափոխվել 62-ամյա տղամարդ:

 

Վերջինս հայտնել է, որ վնասվածքները ստացել է նույն օրը' ժամը 20.00-ի սահմաններում, Գեղարքունիքի մարզի Նորատուս գյուղի գերեզմանոց տանող ճանապարհին' անհայտ ավտոմեքենայի վարորդի կողմից վրաերթի ենթարկվելու հետևանքով:

 

Ձեռնարկվում են միջոցառումներ վարորդի անձը և ավտոմեքենան պարզելու ու հայտնաբերելու ուղղությամբ: Կատարվում է քննություն: