Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ կայացած հեռախոսազրույցի ժամանակ քննարկել Է Ուկրաինայի խորհրդարանի լիազորությունների վաղաժամկետ դադարեցման որոշումը, ինչպես նաեւ Մինսկում Եվրամիության, Մաքսային միության եւ Ուկրաինայի ներկայացուցիչների առաջիկա հանդիպման հարցը, հաղորդվում Է Ուկրաինայի նախագահի կայքում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

 

Պորոշենկոն նախօրյակին հայտարարել Է, որ որոշում Է կայացրել Ուկրաինայի Գերագույն ռադայի արձակման մասին: Նա նաեւ հայտարարել Է, որ նոր խորհրդարանի ընտրությունները կկայանան հոկտեմբերի 26-ին:

 

«Զրուցակիցներն առանձին քննարկել են Գերագույն ռադայի լիազորությունների վաղաժամկետ դադարեման մասին՝ նախագահի որոշումը: Կողմերը համաձայնվել են, որ դա քայլ Է ուկրաինական քաղաքացիական հասարակության ակնկալիքներին ընդառաջ, ինչպես նաեւ Ուկրաինայի ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդման ուղիով»,- ասված Է հաղորդագրության մեջ, հաղորդել Է ՌԻԱ «Նովոստին»: